Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է.

Այսօր մարտի 26-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ անել և մոտեցնել իրենց դիրքերը։

Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելացնենք, որ հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ մինչև Ղազախ, Ադրբեջանը նախաձեռնել է ինժեներական խոշոր աշխատանքներ։

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է.

Բացի այդ, նշենք, որ այս հատվածում անցած տարվա հոկտեմբերից հերթապահում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

Понравилась статья? Поделиться с друзьями: