Ջորջ Սիմջյան.Մեկը այն հայերից, ով փոխեց աշխարհը. Նա բանկոմատի գյուտի ստեղծողն է.

Ջորջ Սիմջյան.Մեկը այն հայերից, ով փոխեց աշխարհը. Նա բանկոմատի գյուտի ստեղծողն է.

Ջորջ Սիմջյան.Մեկը այն հայերից, ով փոխեց աշխարհը. Նա բանկոմատի գյուտի ստեղծողն է.

Բոլորին է հայտնի, թե աշխարհով որքան հայեր կան սփռված, ովքեր առանձնացել են իրենց վարքով, խելքով, ստեղծագործությամբ և այլ տաղանդներով: Այսօր ուզում ենք ներկայացնել աշխարհի համար շատ կարևոր մարդու, ով այնպիսի գյուտարարություն է արել շատ վաղ ժամանակներում, որն այսօր առանց դրա գոյության անհնար է պատկերացնել մարդկանց կյանքը, դրանց շնորհիվ է, որ շատ հեշտությամբ լուծվում են շատ խնդիրներ և այլն:

Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյան (արևմտ.՝ Լութեր Ճորճ Սիմճեան, անգլ.՝ Luther George Simjian, հունվարի 28, 1905 — հոկտեմբերի 23, 1997), ամերիկահայգյուտարար։ Հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավելի արտոնագրեր։

Ծնվել է 1905 թվականին Այնթապում։ Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ։ Յեյլի բժշկական դպրոցի լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը։ Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը։ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։

Նրա առաջին գյուտերից են ավտոմատ ֆոկուսով լուսանկարչական սարքն ու գունավոր ռենտգենապարատը։ Չսահմանափակվելով արտադրական մեկ ոլորտով՝ նա մշակել է կյանքի տարբեր ասպարեզներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում կիրառվող գործիքներ ու ապրանքատեսակներ։ Նա է ստեղծել նաեւ տնային պայմաններում գոլֆ պարապելու հարմարանքն ու հեծանիվ-մարզասարքը։
Ամենահայտնի գյուտը՝ բանկոմատը, տառացիորեն իր ժամանակից առաջ էր ծնվել։ Հակառակ ներկայումս դրա առօրյա բնույթին ու տարածվածությանը՝ երբ Սիմջյանն առաջին անգամ այն ներկայացրեց, Citigroup-ը որոշեց փորձարկել, սակայն հասկանալով, որ դրանից շատ չեն օգտվում՝ կասեցրեց սարքի հետագա ներդրման ծրագրերը։

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը։ Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր՝ կատարելագործելով սարքը՝ հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար։ Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ՝ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Երկար տարիներ անց էր միայն, որ բանկոմատը վերածվեց բանկային ոլորտի անփոխարինելի գործիքի։

Սիմջյանի հեռատեսության մասին է վկայում նաեւ նրա մեկ այլ գյուտ՝ բանկոգրաֆը, որը կարող էր օրվա ցանկացած ժամի ստուգել բանկային հաշվեկշիռն ու կանխիկ դրամ ընդունել։

Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: