Կա մի հեշտ եղանակ, որի օգնությամբ կարելի է պարզել, թե նոր ծանոթն ինչպիսի մարդ է, ինչ տեսակ հոգի ունի.

Շատ հեշտ կարելի է պարզել, թե ինչպիսին է նոր ծանոթդ. Սա 100 տոկոսանոց ցուցիչ է:

Կա մի հեշտ եղանակ, որի օգնությամբ կարելի է պարզել, թե նոր ծանոթն ինչպիսի մարդ է, ինչ տեսակ հոգի ունի:
Պետք է այդ մարդու հետ խոսել ուրիշների մասին` ընդհանուր ծանոթների, կամ, օրինակ հանրահայտ մարդկանց: Եվ լսել թե ինչպես է մարդը
խոսում: Սկզբում նա դեռ անվստահությունից կարող է զուսպ լինել, բայց փորձեք այնուամենայնիվ զրույցն ակտիվացնել: Երբեմն նման դեպքերում մարդուց այնպիսի տգեղ ու անդուր խոսքեր կարող են հորդել, որ կապշեք ու միանգամից կհասկանաք ամեն ինչ:

Նա ոչ մի լավ խոսք չի ասի հաջողակ, հայտնի մարդկանց մասին, իսկ ընդհանուր ծանոթների դեպքում անպայման «ոսկորները կլվանա», այնպիսի չարությամբ թունոտ մանրուքներ կհիշի, որ կզարմանաք: Այդ մարդը բնականաբար մի այլ պարագայում հենց ձեր մասին էլ վատ կխոսի:

Կա մի հեշտ եղանակ, որի օգնությամբ կարելի է պարզել, թե նոր ծանոթն ինչպիսի մարդ է, ինչ տեսակ հոգի ունի.
Բարի մարդն էլ կարող է բերնից ինչ-որ բան թռցնել, բնականաբար: Բայց, նա կանի դա առանց թույնի, առանց չարության: Նա հետաքրքրասեր է, հաճույքով զրուցում է, բայց վատ բաներ չի խոսում: Գովում է, կարեկցում, ինչ-որ բաներ քննադատում, բայց անմիջապես էլ գտնում դրա
արդարացումը: Այո, երգիչը գիրացել է, բայց դա սթրեսից է, նա իրեն էլի կարգի կբերի: Այո, կոլեգան խմում է, բայց նա այնքան լավ տղա է, ափսոս նորմա աղջկա չի հանդիպել դեռ:
Բարի մարդը միշտ այնպես է խոսում ուրիշների մասին, որ եթե նրանք լսեն, չեն նեղանա:

Կա մի հեշտ եղանակ, որի օգնությամբ կարելի է պարզել, թե նոր ծանոթն ինչպիսի մարդ է, ինչ տեսակ հոգի ունի.

Կան իհարկե մարդիկ, ովքեր ոչ մեկին չեն քննարկում, անմիջապես թեման փոխում են, խոսում են բնությունից, եղանակից: Նրանք գրեթե սուրբ են:
Կամ հետախույզ… Ես այդպիսիներին գրեթե չեմ հանդիպել:
Ինչպես խոսում է մարդն ուրիշների մասին, այնպես էլ կխոսի ձեր մասին: Եթե նա լցված է չարությամբ, թույնով, ապա դա անպայման մի օր կլցվի նաև ձեր վրա: Չար մարդը ձեր մասին էլ զզվելի բաներ կխոսի: Չարախոսությունը փչացած հոգու ամենացայտուն նշանն է: Ինչպես գարշահոտն է խոսում նեխածության մասին, այնպես էլ չարախոսությունը խոսում է չար հոգու մասին:

Մի փոքր բամբասելը սոցիալացված անհատների որակներից է: Եթե մարդը բարությամբ ու կարեկցանքով է խոսում ուրիշների մասին, նա
հաստատ վատը չի կարող լինել:

Աղբյուր՝ sportarmenia.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: