Տեր, Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին, որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի.

Տեր, Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին, որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի.

Տեր, Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին, որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի.

 

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում աղբանոցից։ Նրանց որպես իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։ Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մեջ՝ իբրև մայր, որ հրճվում է զավակներով։

(Սաղմոս 112)

Արարիչ իմ և Տեր իմ,
Փրկիչ իմ և Հայր իմ,
Որ անհոգս մանկություն ինձ շնորհելով
Հասցրել ես երիտասարդության:

Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ
Խոսքի համաձայն ապրեմ՝
իմ երիտասարդության օրերին միշտ Քեզ հիշելով:
Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի
ավելանան իմ կյանքի օրերը:

Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն
եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ,
հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած/ աղջկան/ տղային՝
հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:

Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով
Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:
Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով,
որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ,
որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:

Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:
Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին,
որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Понравилась статья? Поделиться с друзьями: