Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից

Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից.

Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից

Հասմիկ Կարապետյանը, ճիշտ է, ստեղծագործական դադարի մեջ է, բայց իր հավատարիմ երկրպագուների սերը չի կորցրել: Նա իր ժամանակն այս պահին տրամադրում է փոքրիկին՝ երկուսուկես տարեկան Տաթեւին: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում վերհիշել է իր բուռն ստեղծագործական տարիները, անկեղծացել իրեն ցավեցրած նախկին ընկերների մասին եւ խոստովանել, որ այլեւս խանդով չի վերաբերվում իր հեղինակային երգերին:

— Տարիներ առաջ երկրպագուների մեծ բանակ ունեիք, կարելի է ասել՝ հաջողության բարձունքում էիք: Կա՞ կարոտ դեպի այդ ժամանակները:

Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից
— Շնորհակալ եմ, որ ունեցել եմ այդ տարիներն իմ կյանքում: Բազմաթիվ համերգներ եմ ունեցել արտերկրում ոչ թե հարսանիքային երգացանկով, այլ իմ հեղինակային երգերով: Դրանք շատ հաճելի պահեր էին, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Հիմա ժամանակն էր, որ ընտանիք կազմեի, մայրանայի: Բայց նաեւ կարոտում եմ բեմը:Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից
— Ասպարեզում նոր երգիչ-երգչուհիներ են: Նոր սերնդի հանդեպ խանդի զգացում չկա՞:
— Ես գիտակցում եմ, որ ոչ մեկն անփոխարինելի չէ: Մեզ փոխարինել են շատ տաղանդավոր մարդիկ: Մեր ժամանակը մերն էր, հիմա նրանց ժամանակն է: Երանության զգացումով եմ իրենց նայում, երբ տեսնում եմ՝ ստեղծագործական ակտիվ փուլում են: Մտածում եմ՝ երանի իրենց, որ կյանքի ամենագեղեցիկ շրջաններից մեկն են ապրում: Երբեմն նախանձում եմ այն երգչուհիներին, ովքեր կարողանում են երգարվեստն ու ընտանիքը համատեղել:

— Այսօրվա շոու բիզնեսը ինչո՞վ է տարբերվում այն շոու բիզնեսից, որում Դուք էիք:
— Այսօրվանը շատ է տարբերվում: Այն ժամանակ կային 12-13 հոգի, ովքեր ամեն մեկը մի գույն, մի տեսակ էին ներկայացնում: Երբեք չէիր կարող տվյալ ստեղծագործողին ուրիշ մեկի հետ շփոթել, կամ չհասկանայիր՝ ով է երգում: Այն ժամանակ ամեն ինչ արվում էր ոչ թե գումար աշխատելու, այլ որակի համար: Ցավոք սրտի, այսօր ես դա չեմ տեսնում:

Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից

— Այսօրվա շոու բիզնեսում ֆավորիտներ ունե՞ք:
— Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ը շատ տաղանդավոր են ու որակով աշխատանք են ներկայացնում: Սիրում եմ նաեւ Սոնա Ռուբենյան-Գարիկ զույգը: Կրեատիվ են, համատեղում են թե՛ բիզնեսը, թե՛ որակը:
— Հասմիկ, երգարվեստի ընկերների հետ շփումը պահպանվե՞լ է: Հին ընկերները տեղո՞ւմ են:
— Ցավոք սրտի, իմ սերնդակիցներից ոչ բոլորի հետ է կապը պահպանվել: Բոլորս ունենք ընտանիքներ, երեխաներ: Կան ընկերներ, որոնց հետ չէի ուզենա՝ կապն ընդհատվեր: Շատ եմ զանգել, իմ մասին հիշեցրել, բայց մի քանի անգամից հետո հոգնում ես, որովհետեւ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ պետք է լինի: Երբ անընդհատ զանգում ես, հանդիպումներ ես փնտրում ու դիմացինից ոչ մի արձագանք չի լինում, սկսում ես մտածել, որ այդ մարդիկ արդեն քո կյանքում չկան, կամ էլ դու՝ նրանց: Բայց ես չեմ չարանում, այդ մարդկանց հետ հրաշալի հիշողություններ ունեմ: Իհարկե, կան նաեւ նրանք, ովքեր քսան տարուց ավելի է՝ իմ կյանքում են: Շատ եմ գնահատում նրանց հետ ընկերությունը:

Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից

— Իսկ ընկերների կողմից նման վերաբերմունքից չե՞ք կոտրվել:
— Հնարավոր չէ, որ չցավեցներ նման վերաբերմունքը: Մտերիմ ես լինում եւ մի օր զգում ես, որ դա չկա: Միգուցե ինձնից էլ է գալիս, որ քիչ ժամանակ ունեմ: Հնարավոր է՝ իրենք էլ իրենց բացատրություններն ունեն, ես չեմ վիրավորվում: Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից:

— Հանուն Տաթեւի եք այս շրջանում ստեղծագործական դադարի մեջ: Ինչպիսի՞ բալիկ է: Լսել եմ, որ իր հետ չեք կարողանում հյուր գնալ:
— Այո, Տաթեւը շատ ժիր, էներգիայով լի, նույնիսկ էներգիայի ավելցուկով բալիկ է: Սնդիկ է, անընդհատ շարժման մեջ է: Միշտ ընկերներիս, բարեկամներիս ասում եմ՝ իրենք հյուր գան: Երբ մենք ենք գնում, ինչ-որ բան կոտրում է: Իմ կյանքից 25 տարի նվիրաբերել եմ երգարվեստին, հիմա էլ բալիկիս եմ նվիրում իմ ժամանակը:

Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից

— Տաթեւը մայրիկի հզոր ձայնից ժառանգե՞լ է:
— Կարծում եմ՝ ձայն ունի, լավ լսողություն էլ: Բայց իմ երգերը չի սիրում լսել: Նույնիսկ «Տաթեւ» տեսահոլովակը երբ միացնում ենք, լացում է: Կարծում եմ, երբ հոլովակում ես ու Շանթը գրկում ենք իրեն, մտածում է՝ ուրիշ բալիկի ենք գրկում:

— Ի՞նչ փուլում է ստեղծագործական կյանքը: Նոր երգեր կա՞ն:
— Իմ երգերի ձեռագիրը միշտ զգացվել է: Ես հիմա միայն ինձ համար չէ, որ ստեղծագործում եմ: Հիմա արդեն երգեր եմ գրում այն երգիչ-երգչուհիների համար, ովքեր չեն կարողանում գրել: Կնվիրեմ, ինչու ոչ՝ կվաճառեմ: Առաջ խանդում էի իմ երգերին, հիմա՝ ոչ: Երեք նոր ստեղծագործություն ունեմ, որոնք շուտով հասանելի կլինեն:

Հասմիկ Կարապետյան. Չես կարող բռնի ուժով պահել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ քո կյանքից

Աղբյուր՝ bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: