Մարտի 23-ը գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է. Ողջ կյանքում նա երազել էր Հայաստան գալու մասին

Մարտի 23-ը գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է. Ողջ կյանքում նա երազել էր Հայաստան գալու մասին.

Մարտի 23-ը գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է. Ողջ կյանքում նա երազել էր Հայաստան գալու մասին

Գալուստ Գյուլբենկյան կամ «Պարոն հինգ տոկոս»՝ համաշխարհային ճանաչում ունեցող նավթարդյունաբերության գերհսկա Գալուստ Գյուլբենկյանը համարվում է 20-րդ դարի թերևս ամենահայտնի գործարարներից մեկը:

Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականի մարտի 23-ին Քաղկեդոնում (այժմ Քադըքյոյ, հայերեն՝ Գատըգյուղ, թաղամաս Ստամբուլի ասիական ափին)։ Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների որդին իր առաջին ներդրումն արեց յոթ տարեկանում: Գերազանց առաջադիմության  համար Պոլսի Արամյան-Ունճյան դպրոցում 7-ամյա Գալուստը պարգևատրվեց թուրքական արծաթադրամով և շուկայում այն փոխանակեց մի հին մետաղադրամի հետ. սա նրա կյանքի առաջին ֆինանսական գործարքն էր, իսկ մետաղադրամը՝ ապագա հավաքածուների հիմքը: Հետագայում նա ձեռք բերեց Ջոն Մորգանի՝ հունական հին մետաղադրամների հայտնի հավաքածուն: Գուցե հենց այս գործարքը դարձավ արվեստի գործերի հանդեպ նրա հետաքրքրվածության պատճառը:

Մարտի 23-ը գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է. Ողջ կյանքում նա երազել էր Հայաստան գալու մասին

Գյուլբենկյանի կարողության և բիզնեսում նրա կիրառած հնարամտությունների մասին լեգենդներ են հյուսվել: «Նավթի գեներալ» կոչմանն արժանացած գործարարը գերազանց կրթություն է ստացել  Ֆրանսիայում,  Անգլիայի Քինգս քոլեջում և վերջապես ավարտել Օքսֆորդի համալսարանը։ Գյուլբենկյանը տիրապետում  էր 8 լեզվի:

Նա տնօրինում էր արվեստի արժեքավոր հավաքածուի, որում տեղ էին գտել շուրջ 6, 000 օրիգինալ նմուշ։ Դրանք ստեղծվել էին տարիների ընթացքում և մինչև Գյուլբենկյանի վերջնականապես Լիսաբոնում հաստատվելը, նրանք տեղափոխվում էին երկրից երկիր ապահովության համար։

1906 թվականին ստեղծված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո այս կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Գալուստ Գյուլբենկյանը՝ 1930 թվականին։ Սակայն, երկու տարի անց, ճնշումների պատճառով հրաժարվում է պաշտոնից։ 1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ տարիներին, Գյուլբենկյանը Եվրոպայում փնտրում էր մի երկիր, որտեղ ռազմական գործողություններ չէին ընթանում և, որը գրավված չէր Ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Լիսաբոնը դարձավ Գալուստ Գյուլբենկյանի խաղաղության նավահանգիստը։ Պորտուգալիայի մայրաքաղաքում նա տուն չուներ և ապրում էր «Ավես» հյուրանոցում, որը այդ ժամանակ լավագույններից մեկն էր համարվում։ Իհարկե, Անգլիական իշխանությունները ցանկանում էին «Պարոն 5%»-ի ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն հարկային բեռը բավականին ծանր էր այդ ժամանակ և «նավթային գեներալը» որոշեց իր ողջ կարողությունը տեղափոխել Պորտուգալիա։

Մարտի 23-ը գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է. Ողջ կյանքում նա երազել էր Հայաստան գալու մասին

Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայոց եկեղեցին և դրա համար նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ։ 20-րդ դարի 20-ական թվականներին Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում են Գալուստ Գյուլբենկյանին։ Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքը։ 1920-1922 թվականներին կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին՝ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով։ Եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ հուշակոթողներից մեկը և այնտեղ արարողությունները կատարվում են անվճար՝ նրա կտակած միջոցների հաշվին։ Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929 թվականին կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլպենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել։ Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին։

1920 թվականից մինչև 1940 թվականը նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։

Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ…»

Понравилась статья? Поделиться с друзьями: