Հրանուշ Խառատյան. Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձացնելու համար

Հրանուշ Խառատյան. Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձացնելու համար.

 Հրանուշ Խառատյան. Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձացնելու համար

Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձացնելու համար: Սա պատմական նյութ է: Մի շարք կարևոր հարցեր ճշգրտելուց զատ հաստատում է, նաև, որ ժողովուրդը այս կամ այն կերպ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էր իրերի վիճակն ու մարդկանց հարաբերությունները:

Իսկապես լուրջ հարց է՝ Քոչարյանին հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հաստատումներ է անում՝՝ ՛՛Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք՛՛։

Իսկապես, հոկտեմբերի 27-ի փաստացի մարդածին աղետից հետո ոչինչ չարեց՝ հավանաբար շատ լավ իմանալով դեպքերի հետագա զարգացման ընթացքը, իսկ մարտի մեկի խաղաղ ցույցի ցուցարարների դեմ բանակ հանեց, կրակել տվեց քաղաքացիների վրա և արտակարգ դրություն հայտարարեց:

Համեմատելի՞ են իրավիճակները:

Հիշում ենք, չէ՞, ինչպես էր հոկտեմբերի 27-ից հետո օրեր շարունակ դեմքը վախից ծամածռվել: Բայց մեկ է՝ «գնաց Ստամբուլ և ստորագրությունը դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: