Նրանք ովքեր ամենաբարդ փորձությունների միջով են անցել ամենաբարի մարդիկ են.

Նրանք ովքեր ամենաբարդ փորձությունների միջով են անցել ամենաբարի մարդիկ են.

Նրանք ովքեր ամենաբարդ փորձությունների միջով են անցել ամենաբարի մարդիկ են.

Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ կյանքը տարբեր կերպ է դասավորվում. Կան երջանիկ մարդիկ, իսկ կան նաև այնպիսիները, ովքեր ստիպված են լինում բավականին շատ տառապել: Մեզնից յուրաքանչյուրին կյանքը տալիս է փորձություններ, որ ստուգի մեր ամրությունը, սակայն որոշ մարդիկ ստիպված են լինում անցնել իսկական դժոխքի միջով:

Երբևէ նկատե՞լ եք արդյոք, որ ժպտացող մարդն իրականում շատ տխուր է: Մարդիկ, ովքեր ստիպված են լինում ապրել կոտրված սրտով ու շարունակ բուժել իրենց հասցված վերքերը, մեզ հանդիպած ամենաբարի արարածներն են: Նրանք չեն կարող հանգիստ նայել, թե ինչպես են իրենց շուրջը եղած մարդիկ տառապում: Բանն այն է, որ նրանք իրենց փորձով գիտեն, թե ինչ բան է ցավը:Նրանք գիտեն, թե ինչ է կոտրված ու միայնակ լինելը: Հենց այդ մարդիկ են անում հնարավոր ամեն ինչ, որ իրենց կողքի մարդիկ երբեք չզգան այն ցավը, որն իրենք են ստիպված եղել զգալ:

Եթե մարդը ստիպված է եղել կյանքում շատ տառապանքների միջով անցնել, նա ուրախ կլինի իրեն շրջապատող անձանց հետ բարի լինել: Այդպիսի մարդը սովորում է այն, ինչ վաղուց էր ուզում սովորել: Նա սովորում է իր սերը տալ բոլորին ու կարեկցող լինել:

Մենք ունակ ենք տեսնել լույսը, որովհետև ստիպված ենք եղել անցնել անթափանց խավարի միջով: Բարի մարդը ունակ է իր լույսով լուսավորել իրեն շրջապատող մարդկանց ու ցրել խավարը: Ինչ ժամանակներում էլ որ մարդն ապրի, ինչպիսի ծանր պայմաններում էլ որ ստիպված լինի պահպանել իր գոյությունը, նա միշտ ապրել է: Այս երկրագնդի վրա կան այնպիսի մարդիկ, որոնք այնպիսի փորձությունների միջով են ստիպված եղել անցնել, ինչպիսիք ուրիշներն անգամ պատկերացնել ի վիճակի չեն:Եթե ձեզ ողջ կյանքում ցավ են պատճառել, դուք, վերջիվերջո, գալիս եք այն գիտակցությանը, որ միակ բանը, որ դուք ուզում եք, երջանիկ ապրելն է: Բարի մարդիկ այն մարդիկ են, որոնց անցյալի մեջ շատ տառապանքներ են պահպանվում: Հենց այդ պատճառով էլ նրանք կյանքին այլ կերպ են նայում:

Ամենաբարի մարդիկ ստիպված են եղել կյանքը ճանաչել նրա ամենատարբեր դրսևորումներով: Նրանք կատարելապես տիրապետել են նեգատիվը պոզիտիվի վերածելու արվեստին: Այդպես նրանք ուրախություն ու երջանկություն են բերում իրենց շրջապատող մարդկանց կյանք:

Ամենաբարի մարդկանց սիրտը շատ անգամ են կոտրել: Նրանք իսկապես գիտեն, թե ինչ բան է հիասթափությունը: Նրանք հասկանում են, թե ինչ է ինչ-որ մեկին կորցնելը կամ անհաջողության մատնվելը: Այդ ամենը նրանց հետ շատ անգամ է պատահել: Բնական է, որ այդպիսի մարդիկ լավ են հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ստիպված են նույն բանը զգալ:

Կյանքում շատ փորձությունների դիմակայած մարդիկ ավելի ուժեղ են դառնում, նրանց մոտ դիմադրություն ու համառություն ցուցաբերելու ունակություն է ի հայտ գալիս: Այդ բոլոր անհաջողությունները, կորուստները, սարսափելի իրավիճակները, ընտանեկան կամ ֆինանսական բնույթի խնդիրները մեզ սովորեցրել են պայքարն ընդունել՝ որպես ինչ-որ նոր բան սովորելու միջոց: Մենք սովորել ենք, հակառակ ճակատագրին, ապրել ու զարգանալ, ծաղկել ու աճել: Յուրաքանչյուր անհաջողություն, որի հետ մենք բախվել ենք, մեզ համար ինչ-որ բան նորից սկսելու առիթ է հանդիսացել:

Բնականաբար, ամենաբարի մարդիկ այդպիսին չեն ծնվում: Նրանք այդպիսին դառնում են: Բարությունն այս կամ այն փորձությունների ժամանակ կայացրած որոշումների ընթացքում նրանց ձեռք բերած բանն է: Բարի մարդու համար անհնարին բան չկա:

Տխրելը կամ բարկանալն ամենահեշտ ընտրությունն են: Նեգատիվ դատելը կամ հանձնվելը նույնպես շատ հեշտ է: Կեղտից բարձրանալ ու շարունակել կանգնած մնալ, մնալով բարի` չնայած ամեն ինչին, բարդ է: Դրա համար պետք է ուժեղ լինել: Ընտրությունը միշտ մերն է: Մենք ենք ընտրում՝ պայքարե՞լ, թե՞ չարին թույլ տալ մեր հանդեպ հաղթանակ տանել:

Մենք կարող ենք կամ հանձնվել, կամ պայքարել: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք անցնում մեր փորձությունների միջով, մենք կարող ենք կամ չարանալ, կամ, ընդհակառակը, ծաղկել: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարում են դրանք, ամենաբարի և ամենահաջողակ մարդիկ են դառնում: Բացի դրանից, նրանք նաև ամենաուժեղն են:

Աղբյուր` 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: