Թթվասերով անչափ համեղ տորթ.

Թթվասերով անչափ համեղ տորթ.

Թթվասերով անչափ համեղ տորթ.

Բաղադրիչներ՝

— 250 գրամ թթվասեր

— 150 գրամ շաքարավազ

— 2 հատ ձու

— 1 թեյի գդալ սոդա

— 250 գրամ ալյուր — սպիտակ շերտի համար

— 200 գրամ ալյուր + 50 կակաոի փոշի — դարչնագույն շերտի համար

կրեմի համար՝

— 1 բաժակ թթվասեր

— 1 բաժակ շաքարավազ

ջնարակի (глазурь) համար՝

— 50 գրամ կարագ

— 2 ճաշի գդալ կակաո

— 2 ճաշի գդակ կաթ (կարելի է նաև թթվասեր),

— 4 ճաշի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը՝

1. թթվասերը, շաքարավազը և ձուն լավ խառնել,
ալյուրը և սոդան անցկացնել մաղով, ավելացնել թթվասերով զանգվածին

2. ջեռոցը տաքացնել 200 աստիճան

3. ձևամանը կարագապատել

4. խմորը լցնել ձևամանի մեջ, դնել ջեռուց և թխել 25-30 րոպե: Այ եսանակով թխել երկու շերտերը՝ դարչնագույն և սպիտակ;

5. երբ շերտերը սառեն, կիսել յուրաքանչյուրը երկու մասի

6. հերթականությամբ շերտերը դնել իրար վրա՝ դարչնագույն, սպիտակ

7. ջնարակի բոլոր բաղադրիչները խառնել, եփել կրակի վրա, մշտապես խառնելով, հենց եռա, վերցնել գազօջախից, թողնել մի քիչ հովանա, իսկ հետո լցնել տորթի վրա

8.պատրաստի տորթը դնել 2-3 ժամ սառնարաում, հետո մատուցել:

Բարի ախորժակ!

Понравилась статья? Поделиться с друзьями: