Արթուր Հայրապետյան. Արցախի հարցը օգտագործել ներքին քաղաքական շահերի համար, ոչ ավել, ոչ պակաս դավաճանություն է

Արթուր Հայրապետյան. Արցախի հարցը օգտագործել ներքին քաղաքական շահերի համար, ոչ ավել, ոչ պակաս դավաճանություն է.

Արթուր Հայրապետյան. Արցախի հարցը օգտագործել ներքին քաղաքական շահերի համար, ոչ ավել, ոչ պակաս դավաճանություն է

Արցախի հարցը օգտագործել ներքին քաղաքական շահերի համար, ոչ ավել, ոչ պակաս դավաճանություն է։
Ամեն մեկին դեմ եք տալիս պատին ու Արցախի մասին հարցնում։ Դեմ գնացողն էլ շատ-շատ խիստ դեմքի արտահայտությամբ պատասխանում է` մենք հող չունենք տալու.. կարծես մենք հող ենք ուտում, դուք էլ հող չունեք տալու..
Հասկանում եմ, որ ձեր շեֆերին ոգեւորվելու համար եք ասում, որովհետեւ ձեր շեֆերը ներքին քաղաքական հարցերը փաթաթել են Արցախի, հող տալու-չտալու, մյուսն էլ «խաղաղություն» բառի տակ պատերազմ ասելով է մնում..`պետք եղավ կկռվենք ու այդպես շարունակ։ Ապրեք դուք, բոլորդ էլ «հերոսներ» եք, մենակ պրծնենք ձեզնից։
Մի արեք, պարզապես հեռու մնացեք ձեզ չվերաբերող հարցերից, անգամ քննարկումներից, ձեր գլխի բանը չի։
Ինձ համար դավաճանություն է, երբ որեւէ մեկը, ներքին քաղաքական շահերի համար, Արցախի անունն է օգտագործում.. դուք բոլորդ էլ «հայրենասեր» եք, պրծանք?..
Ուղեղն ընդամենը մեկ գալար ունի. ավելին մի սպասեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: