Արթուր Հայրապետյան. Անեծքներ շաղ տալով, կեղտոտ բառեր տարածելով, ուր եք հասնելու.

Արթուր Հայրապետյան. Անեծքներ շաղ տալով, կեղտոտ բառեր տարածելով, ուր եք հասնելու.

Արթուր Հայրապետյան. Անեծքներ շաղ տալով, կեղտոտ բառեր տարածելով, ուր եք հասնելու.

Այ ֆեյքամեռ չորքոտանի զանգված, դուք էս ինչ եք, ինչացու եք.. Մարիամ Փաշինյանի «Ֆեյսբուքյան ասուլիս» -ի տեսագրությունը մի շարք    ԶԼՄ -ներ տարածել են ու մի կողմ քաշվել։ Մեկնաբանություններ են, որ բրախել են։ Ու միեւնույն է չեմ կարողանում հասկանալ, էդ անեծքներ շաղ տալով, կեղտոտ բառեր տարածելով, ուր եք հասնելու։ Բանիմաց աղջիկ է Մարիամը։ Ակնհայտ երեւում է, որ աղջիկը շատ համեստ, համբերատար, գրագետ պատասխանում է օգտատերերի հարցերին։
Այլ խնդիր է, որ կուզենայի Մարիամին չխառնեիք քաղաքական հարցերի մեջ եւ ընդհանրապես իմաստ չկար, Մարիամին հրավիրել «Ֆեյսբուքյան ասուլիս»-ին։ Թողեք աղջիկը իր պատանեկությունը ապրի։ Չէի ուզենա, որ Մարիամը կարդար այդ անլվա մեկնաբանությունները։ Մենք իմունիտետ ենք ձեռք բերել, դիմանում ենք, բայց նուրբ հոգին, չէի ուզենա, որ մի տեղ հանկարծ նեղսրտեր..
Լափառոշ բերաններդ փակեք, դուք մայր եք, կին եք, աղջիկ ունեք, հայր եք, տղամարդ եք, չեք ամաչում։ Գոնե ամաչեք, որ ձեր երեխաները ձեր գրածները կկարդան ու դրանից հետո ինչ աչքերով պետք է նայեք ձեր երեխաների աչքերի մեջ.. թեւ ինչ եմ ասում, էշ կերած, էշ մեծացածներին, որոնք սրբություն չունեն..
Այ լրատվամիջոցներ ջան, որ ջանասիրաբար տարածում եք մարդկանց գրառումները, տեսանյութերը, բարի եղեք գոնե հեռացնելու այն ֆեյքերի գրառումները, որտեղ մարդուն անիծում են.. չափ կա, էլի։ Կամ փակեք մեկնաբանությունների բաժինը. պետք է հետեւողական լինել։ Խնդրում եմ, թույլ մի տվեք, անեծքն ու զրպարտությունը տեղ գտնեն..

Понравилась статья? Поделиться с друзьями: