Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք.

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք

Այսօր պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1879թ. մարտի 19, Դավիթ Բեկ Զանգեզուրի գավառ Ելիզավետպոլի նահանգ Ռուսական կայսրություն Զեյվա, այժմ` գյուղ Դավիթ Բեկ կամ պատմաբան Արմեն Ասրյանի տվյալներով Արցախի Շուշի քաղաքում: Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, եղել է Հայաստանի առաջին հանրապետության կառավարության անդամ:

Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս շրջան՝

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք

1.Վանի հայկական նահանգապետության շրջան, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ստեղծվեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և համակարգվեց նրանց գործունեությունը

2.Երեւանում 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսի 28-ը` Հայաստանի Առա­ջին Հանրապետության հռչակումն ընկած ժամանակաշրջանը, երբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ վարչաքաղաքական, ռազմական, տնտեսական բնագավառներում իրականացվեցին նշանակալից միջոցառումներ

3.1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչեւ նրա անդրանիկ կառավարության ձեւավորումն ընկած ժամանակահատվածը:

4.Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը, մինչև մահ։

Արամ Մանուկյանի բոլոր նախաձեռնությունները անձնական շահախնդ­րություն չէին հետապնդում։ Նա հասարակ երևանցու նման էր ապրում, պատահում էր, որ ճաշի ժամանակ հաց չէր ունենում։ Նա ի պաշտոնե մեծ գումարների հետ էր շփվում եւ մեծ իշխանություն ուներ, սակայն դրանք երբեք չի ծառայեցրել իր անձնական հարստացմանը, երբեք չի շրջանցել օրենքը հանուն անձնական շահի: Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ գտնվող գործիչ էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով եւ 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։

Արամ Մանուկյանի մահը հայ ժողովրդին, պետական ու հասարակական-քաղաքական գործիչներին մեծ վիշտ պատճառեց։ Նրա հուղարկավորությունը համա­ժողովրդական սուգի վերածվեց։ Ներկա էր ամբողջ Երեւանը. մարդիկ եկել էին մի վերջին անգամ հարգանքի տուրք մատուցելու Արամ Մանուկյանին` իրատես ու շրջահա­յաց, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք, անշահախն­դիր վարք, համեստ կենցաղ եւ իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործչին:

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք

Հայտնի մարդիկ նրա մասին՝

գրականագետ, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյան.

Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…

պատմաբան, գրող Հարություն Թուրշյան.

Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: