Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի երգչուհի Ինգա Արշակյանի ծննդյան օրն է.

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի երգչուհի Ինգա Արշակյանի ծննդյան օրն է.

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի երգչուհի Ինգա Արշակյանի ծննդյան օրն է.

Ինգան ծնվել է Երևանում 1982 թվականի մարտի 18-ին։ Նա ավարտել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և Բաբաջանյանի անվան քոլեջը։ Ուսման հետ նա համատեղ աշխատում էր Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում։ 2000 թվականին Ինգան միացավ իր քրոջը, և նրանք սկսեցին հանդես գալ միասին։ 2002 թվականին Ինգան ավարտեց երաժշտական քոլեջը և ընդունվեց կոնսերվատորիա։

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի երգչուհի Ինգա Արշակյանի ծննդյան օրն է.

2015 թվականին Ինգա Արշակյանը՝ որպես Genealogy սուպերխմբի անդամ ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Վիեննայում, Ավստրիա:

2000 թվականին քույրերը ընդունվեցին Հայաստանի Պետական Երգի Թատրոն։ Այնտեղ նրանք կատարում էին ինչպես ազգային, այնպես էլ Արթուր Գրիգորյանի և Անուշի գրած երգերը։ Իբրև թատրոնի գլխավոր երգիչներ՝ նրանք հանդես են եկել Հայաստանի բազում քաղաքներում։

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի երգչուհի Ինգա Արշակյանի ծննդյան օրն է.

2002 թվականին նրանք մեկնեցին ԱՄՆ հյուրախաղերի։ Այնտեղ նրանք հանդես եկան «Ալեքս» թատրոնում, այդ համերգից անմիջապես հետո նրանց առաջարկեցի նորից հանդես գալ այդ թատրոնում, սակայն այս անգամ միայնակ։ Հյուրախաղերը շարունակվեցին Թեհրանում:

Մարտին ԱՄՆ-ում տեղի է ունենում քույրերի մենահամերգը։ Այդ նույն ժամանակ լույս է տեսնում նրանց առաջին ալբոմը՝ «Մենք ենք այս սարերը»: Ալբոմի շնորհանդեսից հետո նրանց առաջարկում են հանդես գալ Նյու Յորքում, Տորոնտոյում, Արգենտինայում և Փարիզում:

2003 թվականի մայիսին նրանց հրավիրում են Շառլ Ազնավուրի 79-ամյակին։ Դրանից հետո նրանք հանդես են գալիս Հայաստանում տեղի ունեցող համերգներին։ Թատրոնի հետ հերթական հյուրախաղերից հետո նրանք սկսում են իրենց սոլո կարիերան։

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի երգչուհի Ինգա Արշակյանի ծննդյան օրն է.

2004 թվականին «Թամզարա» երգի համար նկարահանվում է նրանց առաջին տեսահոլովակը։ 2004 թվականին Հոլլիվուդում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը նրանց դեբյուտային ալբոմն արժանանում է «Լավագույն կանացի փոփ-ռեթրո ալբոմ» անվանակարգին։ 2006 թվականին թողարկվում է «Թամզարա» ալբոմը։

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի երգչուհի Ինգա Արշակյանի ծննդյան օրն է.

2008 թվականից նրանք համագործակցում են «Շարմ» ընկերության հետ: 2011 թվականին լույս է տեսնում Արշակյան քույրերի «Ճանապարհ» համերգ-տեսաֆիլմը, որը նախորդ տարի կայացած նրանց մենահամերգն է՝ միքսված հյուրախաղերից և համերգներից հատվածների հետ։ Տեսաֆիլմը ներկայացվել է Armenia TV-ի եթերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: