Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ…

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ…

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ...

Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ պարզապես զվարճալի են համարում նրա տեսանյութերը: Տարբեր հեռուստաընկերություններում մասնագիտական քայլեր անելուց հետո Արուս Տիգրանյանը վարում էր «Pink TV» վլոգը, այնուհետեւ գնաց «Արդարության հետքերով»: Ցանկում ավելացել է «Ֆուլ Հաուս» սիթքոմը: Լրագրողը նկարահանվում է հումորային նախագծում, ինչպես ինքն է իր ռեպորտաժներում շեշտում`զուտ նրա համար, որպեսզի ունենանք լավ երեկո:): Օրերս Արուս Տիգրանյանը լուսանկարվել է BRAVO.am-ի համար եւ պատասխանել մեր հարցերին:

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ...

«Եթե հետաքրքրասեր չես, ուրեմն…»

Իմ ընտանիքում լրագրողներ չկան: Պապիկս դերասան, ՀՀ Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանն է, ով թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում բավական մեծ ավանդ ունի: Հեռուստատեսությունն ինձ այդքան էլ օտար չէր: Շատ փոքր տարիքից արդեն իմացել եմ, որ լրագրող եմ դառնալու: Այս մասնագիտությունն ինձ հոգեհարազատ է: Ինքս ինձ համար փոքրիկ ռեպորտաժներ էի պատրաստում, որոնք, ի դեպ, մինչ օրս պահում եմ իմ արխիվում: Այդ ժանրն ինձ միշտ հետաքրքրել է: Տանն ինչ-որ բան պատրաստելիս սիրում էի մեկնաբանել գործողությունները, եղբորս հետ հարցազրույցներ էի անցկացնում:

Կարծում եմ` հետաքրքրասեր եմ: Ուսանողական տարիներին մեր դասախոսներից Գագիկ Հովհաննիսյանն այսպես էր բնորոշում լրագրողին`«Եթե հետաքրքրասեր չես, ուրեմն ժուռնալիստ չես»:

«Լավ երեկո»-ի սցենարիստի հեռախոսազանգը

2017 թվականից աշխատել եմ տարբեր հեռուստաընկերություններում՝ որպես լրագրող: Զուգահեռ վարել եմ անձնական «Pink TV» վիդեոբլոգը, որտեղ տեղ գտած ռեպորտաժները շատ նման էին «Լավ երեկո»-ի շրջանակում նկարահանվող իմ տեսանյութերին:

Գարիկ Պապոյանի, Սոնա Ռուբենյանի եւ «Nemra» խմբի համատեղ համերգի ժամանակ հետնաբեմում հարցազրույց ունեցա նրանց հետ: Բավական հետաքրքիր, հումորային ռեպորտաժ ստացվեց: Մի քանի օր անց «Շանթ» հեռուստաընկերության համար ռեպորտաժ էի պատրաստում եւ զրուցեցի Ռոբերտ Մարտիրոսյանի հետ, ով «Լավ երեկո» ժամանցային հաղորդման սցենարիստն է: Մեր հարցազրույցից 3 օր անց նա ինձ զանգահարեց եւ ասաց՝ գիշերն է հիշել, որ վերջերս իմ վիդեբլոգն էր նայում եւ գործնական առաջարկ ունի. նոր նախագիծ են պատրաստում եւ ուզում են, որ նման ռեպորտաժներ նկարահանեմ:

Ունեցանք 2 փորձնական նկարահանում, որոնք եթեր չգնացին, ցավոք, բայց իրականում բավական հաջողված էին: Հետո ամեն ինչ հաստատվեց, եւ հոկտեմբերի 27-ից «Լավ երեկո»-ն մեկնարկեց Առաջին ալիքի եթերում: Այսպես էլ հայտնվեցի հեռուստաէկրանին:

«Չեմ հասկանում նրանց»

Այդ աշխատանքը հեշտ է այնքանով, որ իմն է: Մինչ այս, երբ ավելի լուրջ զրույցներ եմ անցկացրել, միշտ հարցեր են առաջացրել, որոնք ցանկացել եմ հնչեցնել, բայց չեմ արել, քանի որ ձեւաչափը թույլ չէր տալիս: Այս ժանրը հնարավորություն է տալիս անել դա:

Դժվար է այնքանով, որ մեր իրականության մեջ տեսախցիկների առջեւ խոսելուց շատերը խուսափում են: Չգիտեմ՝ ինչու, մարդիկ վախենում են՝ ասելով, որ խայտառակ կանեմ իրենց: Անկեղծ ասած՝ չեմ հասկանում նրանց, որովհետեւ ոչ մեկին խայտառակ չեմ անում: Պարզապես հարցեր եմ տալիս, եւ մարդիկ ինչպես պատասխանում են, այնպես էլ երեւում են եթերում:

Ռեպորտաժների ժամանակ անծանոթ մարդկանց մոտենալիս հաճախ լսում եմ «ինձ խայտառակ չանես» արտահայտությունը, բայց երբ կողքի մարդու հետ հարցազրույց եմ անցկացնում, անմիջապես հետո համաձայնում են, որ իրենց հետ էլ խոսեմ: Մարդկանց մի մասը փակ է, մյուսն՝ ավելի անմիջական: Իմ նպատակը չէ նրանց խայտառակ անել կամ անհարմար դրության մեջ դնել:

Մարդիկ ճանաչում են, եւ երբեմն մարդաշատ վայրերում նկարահանումներ անելիս ժամանակի կեսն անցնում է նրանց հետ շփվելով, նկարվելով: Իհարկե, շատ հաճելի է, բայց զուտ տեխնիկապես խնդիրներ է առաջացնում: Նկարահանումներն ընդհանուր առմամբ շատ հաճելի են եւ անկանխատեսելի: Ես սիրում եմ, որ հետաքրքրությունն ու այդ ինտրիգը աշխատանքի մեջ լինում է եւ միշտ լավ մարզավիճակում պահում քեզ:

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ...

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ...

Քննադատությունների մասին

Աշխարհում ոչինչ միանշանակ չի կարող ընդունվել: Ավելի քան նորմալ է, որ իմ պատրաստած ռեպորտաժները եւս միանշանակ չեն կարող ընկալվել: Դրանք ժամանցային են, հումորային, զվարճալի եւ երբեմն էլ ուղղակի հետաքրքիր: Կան մարդիկ, ովքեր չեն հավանում իմ աշխատանքը: Քննադատությունները բնականոն երեւույթ եմ համարում:

Հումորի մասին

Ինձ հումորով մարդ եմ համարում: Այն կյանքի մի մասն է: Լինում են տարբեր իրավիճակներ, երբ ծիծաղում ենք, լինում են իրավիճակներ, որոնց դեպքում ավելի գրոտեսկի ենք հասցնում, որ հումորային ստացվի: Այս պարագայում խնդիրը ոչ թե հումորի զգացողություն ունենալը կամ հումորը հասկանալն է, այլ ամեն ինչին թեթեւ նայելը, չծանրացնելը եւ կյանքն ավելի գունեղ տեսնելու ունակությունը:

Երբ զրուցակիցդ քաղաքական գործիչ է

Քաղաքական գործիչների հետ այս ժանրի ռեպորտաժներ նկարահանելն ինձ համար բավական հեշտ էր: Նրանք էլ մեզ նման մարդիկ են եւ ունեն նույն կենցաղային կյանքը: Եթե մենք նրանց միշտ տեսնում ենք կոստյումով, էկրաններին եւ լուրջ թեմաներով խոսելիս, չի նշանակում, որ նրանք չունեն կենցաղային խնդիրներ: Իմ խնդիրն էր նրանց այլ տեսանկյունից ներկայացնել: Կարծում եմ` ստացվել է: Կան շատ հետաքրքիր եւ զավեշտալի պահեր, որոնք այս կամ այն պատճառով եթեր չեն գնացել զուտ էթիկայի նորմերը պահելու համար:

Ես սիրում եմ իմ այն ռեպորտաժները, որոնք տարբերվում են: Ազգային ժողովում պատրաստած ռեպորտաժը եւս այդ ցանկում է:

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ...

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ...

Առաջարկ՝ «Ֆուլ Հաուս»-ից

Այն ստանալուց հետո կարեւոր էր, թե ինչ կերպար է լինելու եւ արդյոք ես կարող եմ մարմնավորել: Կերպարը դուր եկավ, հետաքրքիր էր, քննարկումներ եղան, որից հետո սիրով համաձայնեցի: Մարմնավորում եմ տիկին Թամարայի հարուստ եղբոր աղջկան՝ Գոհարիկին: Բացասական կերպար չէ, բայց նաեւ Աստծո գառ չէ: Եկել է Մոսկվայից եւ չի կարողանում համակերպվել հայաստանյան կյանքին եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հետ վերադառնա: Բնավորության որոշ գծերով գուցե նման է ինձ, բայց Արուս Տիգրանյան կերպարի հետ աղերս չունի: Նա Գոհարիկն է, ով ունի իր` ռուսաստաններ տեսած կյանքը:):

Պապիկս` Ազատ Գասպարյանը, մեծ դերասանական փորձ ուներ եւ մեծ ճանապարհ է անցել: Ասել, թե ես ժառանգել եմ նրա տաղանդն ու պետք է այդ ուղին շարունակեմ, մի քիչ ճիշտ չի լինի: Ես չունեմ դերասանական կրթություն: Սիթքոմում նկարահանվելն ինձ հաճելի է, իսկ դա գործի եւ հաջողության կեսն է:

Մուտքը՝ առանց սկանդալի:)

Իմ մուտքը ֆուլհաուսցիների ընտանիք եղավ շատ հարթ, առանց սկանդալի: Այնտեղ բոլորը շատ դրական են: Քանի որ նկարահանման իրենց փորձը մեծ է, օգնում են ինձ դերասանական խաղի նրբություններ հաղթահարել: Շատ պրոֆեսիոնալ թիմ է, որտեղ մուտք եմ գործել աշխատանքային նպատակով: Իհարկե, արդեն կա ձեւավորված անձնակազմ եւ ներքին հումորներ, որոնք ես դեռ փորձում եմ հասկանալ: Նկարահանման հրապարակում ամեն ինչ թեթեւ ու հանգիստ է: Շատ հաճելի է շփվել բոլորի հետ:

«Կամաց-կամաց հաղթահարում եմ»

Արդեն մերվել եմ Գոհարիկի կերպարին: Տեխնիկական որոշ դժվարություններ կամաց-կամաց հաղթահարում եմ: Ռեպորտաժների ժամանակ միշտ տեսախցիկին եմ նայում, իսկ այստեղ փոքր-ինչ դժվար է չնկատել տեսախցիկը: Վերջին տեսարաններում շատ ավելի ազատ եմ զգում, քան առաջին: Իհարկե, շատ դժվար է միաժամանակ երկու նախագծում նկարահանվել, երկու տարբեր կերպարներով հանդես գալ, բայց ես ամեն կերպ փորձում եմ հստակ գծել սահմանները: Արտաքնապես նրանք շատ տարբեր են եւ կերպարային գծերն էլ նույնը չեն: Իմ դերասանական խաղը սիթքոմում այլ կերպարի մեջ է, իսկ «Արդարության հետքերով» խորագրում ես ես եմ`լրագրող Արուսը:

Ամենադժվարն ինձ համար գրաֆիկի խնդիրն է: Փորձել եմ անել այնպես, որ ժամանակս հստակ գծված լինի: Աշխատանքից եւ նկարահանումներից բացի, փաստորեն ինձ ազատ ժամանակ չի մնում:

Արուս Տիգրանյան. Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ...

«Ներքին հումորները դեռ փորձում եմ հասկանալ»

Արուս Տիգրանյանը ես եմ, իսկ Գոհարիկն այնքանով է հարազատ, որ երկուսս էլ շատ հավակնոտ եւ մեր ուզածին հասնող դեմքեր ենք:): Առօրյա կյանքում տարբերվում եմ երկու կերպարից էլ: Այն առումով, որ նրանք ավելի շատ էներգիայով լեցուն են: Ես էլ առաջ այդպիսին եմ եղել, պարզապես զբաղվածությանս պատճառով վերջին շրջանում անտանելի հոգնում եմ:

Գուցե բարձր կհնչի, բայց ես նաեւ ընկերասեր եմ եւ շատ լավ ընկեր եմ ինձ համարում: Իմ ընկերները շատ չեն: Եթե ինչ-որ մեկին իմ ընկերն եմ համարում, ամբողջությամբ իմ կյանք եմ թողնում:

Պապիկի ազդեցությունը

Երբ ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ընկերներս, որոնց հետ հետո մտերմացա, ինձ ասում էին, թե սկզբից կարծել են, որ անվճար եմ ընդունվել, քանի որ Ազատ Գասպարյանի թոռն եմ: Իրականում պապիկի ազդեցությունն իմ հաջողությունների վրա խորհուրդներով, հոգատարությամբ է եղել: Դեմ չեմ, որ շատերը այս կամ այն կերպ աջակցում են իրենց թոռնիկներին, երեխաներին, բայց ես սիրում եմ քայլ առ քայլ, ինքնուրույն հասնել հաջողությունների: Իմ ռեզյումեն ինքս եմ տարել հեռուստաընկերություններ, նկարահանել ռեպորտաժներ, որից հետո հավանել եւ հրավիրել են աշխատանքի: Հետո միայն իմացել են, թե ում թոռնուհին եմ:

Աղբյուր՝ Bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: