«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

«Անմահների երկիրը» Սարգիս Գրիգորյանի, Գեորգի Հովակիմյանի, Հայկ Սարգսյանի, Աշոտ Հակոբյանի, Իշխան Ղարիբյանի, Հովհաննես Հաջինյանի մասնակցությամբ նոր դրամա է, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 2-ին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: BRAVO.am-ը ներկա է եղել ներկայացման փորձերին, լուսանկարել հետաքրքիր ընթացքը, նաեւ զրուցել գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանի եւ ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ:

Նախագծի պրոդյուսերն ու տնօրենը Արմեն Միրզոյանն է, ռեժիսորը` Դավիթ Հարությունյանը, պիեսի հեղինակն Էդուարդ Զորիկյանն է, նկարիչը՝ Կարեն Գրիգորյանը, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը:

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

Պիեսի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում: Սարգիս Գրիգորյանի դերակատարը` Գարեգինը, հեռուստաօպերատոր է եւ աշխատանքի բերումով հայտնվում է սահմանին: «Պիեսը միստիկական առանձնահատկություն ունի. գլխավոր հերոսն ընկնում է շատ անսպասելի իրավիճակի մեջ եւ շարունակում է երեք օր ապրել այնտեղ: Երբ Գարեգինը հայտնվում է սահմանին, տեղի է ունենում շատ մեծ հարձակում այդ դիրքի վրա»,- մեզ հետ զրույցում պատմել է ռեժիսորը:

Սարգիս Գրիգորյանն ասում է՝ ընկերության, հավատարմության, հայրենիքի, տղամարդ լինելու, արժեքները գնահատելու մասին է ներկայացումը. «Զգացմունքային պիես է, թե ինչպես կարող է մեկ հանդիպումը փոխել մարդուն: Այս գործին մեծագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում, որովհետեւ շատ կարեւոր է, հաշվետու ենք այն տղաների համար, ովքեր սահման են պահում, չենք կարող սխալ բաներ անել: Մի կեղծավոր բան անելիս քմծիծաղ է լինելու: Սա այն թեման է, որով պետք է լրջորեն զբաղվել»:

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

Սա ռեժիսոր Դավիթ Հարությունյանի երկրորդ փորձառությունն է այս թեմայով. «Անհագստանում եմ, մի քիչ էլ վախենում եմ: Իմիջայլոց, թատերախումբը համալրված է լավ դերասաններով, ամբողջ սինթեզը ստացվել է, եւ հավատս չի գալիս, որ ընդամենը 20 օրից ներկայացումը այլեւս մերը չի լինելու, հանձնելու ենք հանդիսատեսի դատին, եւ անցնելու է իր ճանապարհը: Իսկապես բարդ եւ հաշվարկված ներկայացում է՝ գրեթե մաթեմատիկական հաշվարկներով արված: Ճիշտ է` կին դերակատար չկա, բայց ամբողջ ընթացքում խոսվում է մի աղջկա մասին: Ներկայացումը լի է նաեւ սիմվոլներով, մենք դա դիտմամբ ենք արել, դրանք ավելի են ամրացրել, կուռ դարձրել կերպարների առանձնահատկությունները՝ ով որտեղից է հայտնվել, ինչ նպատակներ ունի, ինչ ենք մենք սերմանում մեր սերունդներին, ինչու է դժվար, ինչու է պետք կարողանալ տեր լինել, պահել մեր սահմանը»,-ասել է նա եւ ավելացրել, որ ներկայացման մեջ խոսում են նաեւ կոնֆլիկտի ծագման պատճառներից.«Մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, երբեք նախահարձակ չենք լինում, ուրիշի հողերի վրա աչք չենք դնում…»:

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

Գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմել է նաեւ, թե ինչու է որոշել հանդես գալ նաեւ թատրոնում.«Իմ խորին համոզմամբ մարդ իր կյանքի ընթացքում մի քանի փուլ է ապրում. սկզբում մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, մի քանի սխալներ, գժություններ, տարբեր բաների հետեւից ընկնել, հետո հասունություն, մի խոսքով` դա տեւում է մինչեւ 35-40 տարեկան: Դրանից հետո իմաստնության փուլն է սկսվում, երբ ուզում ես իմի բերել քո անցած ճանապարհը, որպեսզի հասկանաս՝ ինչի համար ես լույս աշխարհ եկել, որն է քո առաքելությունը: Ես բավական մեծ բաց եմ ունեցել թատրոնում, թեեւ բաց ասելն էլ սխալ կլինի, քանի որ այդ ժամանակ թատրոնն էլ բավական ծանր վիճակում էր, աշխատավարձն էլ՝ չնչին, իսկ տղամարդիկ պարտավոր էին ընտանիք պահել: Ես դուրս եկա թատրոնից, բայց այն մնաց իմ սրտում, եւ այժմ ուզում եմ լրացնել բացը, վերադառնալ թատրոն: Քանի որ խնդրել չեմ սիրում, չեմ կարող գնալ ասել՝ ինձ դեր տվեք կամ ձեր թատրոն ընդունեք, նաեւ հասկանում եմ, որ եթե ընդունվեմ որեւէ թատրոն, գուցե իրենց, կոպիտ ասած, «քաշեմ», որովհետեւ թատրոնը հստակ ժամեր է պահանջում: Որոշեցի ինքս որեւէ նախաձեռնություն անել, հավաքել ճանաչված, սիրված եւ շնորհքով մարդկանց, ովքեր իրենց գործի գիտակն են եւ ներկայացում բեմադրել»:

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

Մի քանի ամիս նախապատրաստվելուց հետո ստեղծագործական կազմն ընտրել է դերասաններին եւ գործի անցել: «Նայել ենք նրանց անցած ճանապարհը, բնավորության գծերը, նաեւ մարդ լինելը, որովհետեւ երկար ճանապարհ ենք անցնելու»,-շեշտել է Սարգիսը եւ հավելել.«Մայիսին նախատեսում ենք հյուրախաղեր, հուսամ՝ դերասանների զբաղվածությունը թույլ կտա այցելել մարզեր. մի քիչ դժվար կլինի համատեղելը, քանի որ ամեն մեկը մի թատրոնի դերասան է»:

Այս փորձերի շնորհիվ դերասանը կարողանում է հագեցնել թատերական բացը, լինում է նաեւ հոգնածություն, բայց Սարգիսը նշում է` եթե դա չլինի, չի կարող ծնվել երեխան.«Պիտի աշխատենք: Կան բաներ, որոնք հեշտ չի կարելի անել, սա դրանցից է: Եթե հանկարծ ինչ-որ բան վատ եղավ, ինձ պետք է մեղադրեմ, քանի որ ամբողջ ներկայացումը տանողը ես եմ: Փորձելու եմ այնպես անել, որ հանդիսատեսը հուզվի արժանապատվության զգացումից. իմ պարտքն է ոգեշնչել: Դեռ պատերազմը չի ավարտվել, եւ որպես արվեստագետ՝ ես էլ այսպես եմ կռվում»:

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

«Անմահների երկիրը» ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 2-ին` Պատանի հանդիսատեսի թատրոնում, հաջորդ ներկայացումները նախատեսված են ապրիլի 6-ին, 7-ին, 21-ին եւ 26-ին:

«Անմահների երկիրը» նոր ներկայացում, որի գործողությունները տեղի են ունենում սահմանին՝ մեր օրերում.

Աղբյուր՝ bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: