Աղքատությունը պետք է «թաղել», երբեմն, գոնե մտքում, թողնել միայն լավը, չէ որ դա նույնպես քիչ չի եղել մեր կյանքում.

Աղքատությունը պետք է «թաղել», երբեմն, գոնե մտքում, թողնել միայն լավը, չէ որ դա նույնպես քիչ չի եղել մեր կյանքում.

Աղքատությունը պետք է «թաղել», երբեմն, գոնե մտքում, թողնել միայն լավը, չէ որ դա նույնպես քիչ չի եղել մեր կյանքում.

Այդպես վարվեց մի կին: Նա բավական լավ աշխատավարձ էր ստանում, և կարող էր լավ ապրել: Բայց նրա երիտասարդությունն անցել էր ոչ լավ պայմաններում, նվաստացնող աղքատության մեջ, երբ ոչինչ  չէր կարելի, երբ ամեն կոպեկը հաշված էր: Ամեն մի նոր իր գնելու համար պետք էր մի այլ բան զոհել, ընտրել: Դեղ գնել մայրիկի համար, թե կոշիկներ եղբոր համար, խնձոր քույրիկի համար, թե հաց ամբողջ ընտանիքի համար:

Անգամ հետագայում, երբ նա արդեն մեծացել էր, միևնույն է, հագուստ էր գնում սեքոնդ-հենդից, կամ շուկաներից, որտեղ ամենաէժան ու խղճուկ իրերն էին վաճառվում: Աղքատության վախը հետապնդում էր նրան: Յուրաքանչյուր գնում նրան միայն տագնապի զգացում էր բերում: Նա ուղղակի վախենում էր լավ ապրել: Ամեն ինչում խնայում էր: Առաջվա պես գնում էր ամենաէժան մթերքներն ու հագուստները: Նա գումար էր կուտակում, որը փոշիացավ ճգնաժամի հետևանքով: Մտքով նա ամեն ինչ հասկանում էր, բայց ոչինչ չէր կարողանում անել իր հետ:
Քանի դեռ չէր թաղել իր աղքատությունը
Նա ուղղակի մի օր վերցրեց իր խղճուկ, անհարմար ու անօգուտ իրերը, որոնք պահում էր սև օրվա համար և դրեք դրանք մեծ արկղի մեջ: Տարավ անտառ, և թաղեց ծառի տակ, մայրամուտին: Կանգնեց այդպես, շնորհակալություն հայտնեց իրերին, որ ժամանակին իրեն պետք են եղել: Շրջվեց ու հեռացավ: Եվ սկսեց ապրել, լավ ապրել, երջանիկ: Եվ ամեն ինչ փոխվեց դեպի լավը:

Աղքատությունը պետք է «թաղել», երբեմն, գոնե մտքում, թողնել միայն լավը, չէ որ դա նույնպես քիչ չի եղել մեր կյանքում.

Պետք է հրաժեշտ տալ տխուր անցյալին, եթե այն խանգարում է ներկային, կասկածի տակ է դնում ապագան: Եթե այն ցած է քաշում ու պղտորում կյանքը մռայլ հիշողություններով, չի թողնում ազատ շնչել ու ապրել: Պարտադիր չէ իրականում այսպիսի ծայրահեղ ծես կազմակերպել: Բավական է, ամեն ինչ, որ վատ հիշողություն է արթնացնում, դեն նետել, կամ պարզապես դնել մի արկղի մեջ ու աչքից հեռու տանել: Օրինակ տանել ավտոտնակ կամ ամառանոց: Մի խոսքով, այնպես, որ դրանք աստիճանաբար  մոռացության տրվեն: Կմնա միայն լավը, չէ որ դա նույնպես քիչ չի եղել կյանքում:
Իսկ աղքատությունը պետք է «թաղել», երբեմն, գոնե մտքում:
Եվ վճռականորեն բացառել տառապանքներն ու դրանց հետ կապված տխուր հիշողությունները:

Աղբյուր՝ sportarmenia.ru

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: