Պապս էլ չկար…Իր բաժին թթվածինն ինձ էր թողել, երկրի երեսից մի բռաչափ սիրտ էր պակասել՝ աշխարհի ամենաբարի սրտերից մեկը.

Պապս էլ չկար…Իր բաժին թթվածինն ինձ էր թողել, երկրի երեսից մի բռաչափ սիրտ էր պակասել՝ աշխարհի ամենաբարի սրտերից մեկը.

Պապս էլ չկար...Իր բաժին թթվածինն ինձ էր թողել, երկրի երեսից մի բռաչափ սիրտ էր պակասել՝ աշխարհի ամենաբարի սրտերից մեկը.

Պապս մեծ ձեռքեր ուներ, շա՜տ մեծ։ Ձեռքս իր ափի մեջ կորում էր։ Ամբողջ կյանքն աշխատած ու անչա՜փ բարի ձեռքեր։ Թախծոտ աչքեր ուներ։ Ծիծաղելիս էլ արցունքով էին լցվում։ Բարությունը կաթում էր աչքերից, ասես հոգուց փախել ու լցվել էր աչքերի մեջ։ Ժպիտն այնքա՜ն անկեղծ էր, բերանը լայն բացում էր, բայց էլի աչքերով էր ժպտում։ Այն միտքն անգամ, որ տարիներ հետո երկինքն ինձնից խլելու էր իրեն, հոգիս քարուքանդ էր անում։ Բայց ես ժամանակ անգամ չունեցա ընտելանալու նրան, որ պապս արդեն ծերացել էր, որ առողջ չէր, որ օր օրի մաշվում էր։
Ես կուզեի փախչեի բոլորից, գրկեի քեզ ու ասեի, որ շատ թանկ ես ինձ համար, բայց ժամանակը չհերիքեց…Գրողի տարածը միշտ չի հերիքում…Կուզեի կորեի հսկա գրկումդ, կուզեի քեզ փաթաթվելիս մեջքիդ ետևում էլի ձեռքերս իրար չհասնեին։ Կուզեի, շա՜տ…

Մահդ սառը ցնցուղ էր, որ լցվեց գլխիս՝ հիշեցնելու համար, որ իր դեմ բոլորն անզոր են։ Բայց չեմ հավատում, որ Աստծո կամքն էր։ Աստված քեզ սիրում էր. հոգիդ հեշտ վերցրեց…

Ես չգիտեի, որ հաղթահարելու եմ կորուստդ, որ որոշ ժամանակ անց էլի ծիծաղելու եմ։ Հիմար օրենք է՝ մահացողից հետո էլ կյանքը շարունակվում է…

Ես չգիտեի, որ մի օր արթնանալու եմ ու զգամ, թե աշխարհում ինչքա՜ն բան է փոխվել։ Պապս էլ չկար… Իր բաժին թթվածինն ինձ էր թողել, ինձ ու ինձ նմաններին, որ հարազատի կենդանության օրոք ամաչում են ցույց տալ իրենց սիրո չափը։ Երկրի երեսից մի բռաչափ սիրտ էր պակասել՝ աշխարհի ամենաբարի սրտերից մեկը, որը դեռ երկար բարին կգործեր…

Գ. Նավասարդյան

Понравилась статья? Поделиться с друзьями: