Մարտի 14-ը գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է. Իմաստությունը սովորելու արդյունք չէ.

Մարտի 14-ը գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է. Իմաստությունը սովորելու արդյունք չէ.

Մարտի 14-ը գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է. Իմաստությունը սովորելու արդյունք չէ.

Գերմանացի տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին: Նա զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ 1921 թվականին նա արժանացել է ֆիզիկայում Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։

Գիտնականը հրատարակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և 150-ից ավելի ոչ գիտական աշխատություններ։

Մարտի 14-ը գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է. Իմաստությունը սովորելու արդյունք չէ.

Ալբերտ Էյնշտեյնի մտքերից՝

1. Մենք բոլորս հանճար ենք ծնվում, բայց կյանքը դա շտկում է։

2. Բոլորին արժանապատվորեն և հարգանքով վերաբերվեք։

3. Մենք բոլորս մեկ ենք։

4. Պատահական համընկնումներ չեն լինում։

5. Երևակայությունը գիտելիքներից ավելի կարևոր է։

6. Գնահատեք պարզությունը։

7. Ձեզ համար կուռքեր մի ստեղծեք։

8. Պատիժը մարդուն ավելի լավը չի դարձնում։

9. Կյանքը ծառայություն է։

10. Երբեք մի դադարեք սովորել։

11. Մի դադարեք հարցեր տալ։

12. Մանրուքներ չեն լինում։

13. Ձեր ուղիներով գնացեք։

14. Ինտուիցիային լսեք։

15. Ամեն ինչ ձեզնից է կախված։

16. Մի վախեցեք հայտնել ձեր կարծիքը։

17. Բնությանը թույլ տվեք ձեր ուսուցիչը լինել։

18. Միայնոթյունը կարող է հիասքանչ լինել հասուն անձի համար։

19. Արեք այն, ինչ զգում եք ձեր սրտում և իրավացի կլինեք: Իսկ ձեզ ամեն դեպքում կքննադատեն։

Մարտի 14-ը գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է. Իմաստությունը սովորելու արդյունք չէ.

20. Կրոնը և գիտությունը պետք է միասին գործեն, ոչ թե իրար դեմ։

21. Ձեր նշանակալիությունը հաջողությունից կարևոր է։

22. Սխալներն աճի և առաջընթացի նշան են։

23. Փոխեք ձեր գիտակցությունը, և դա կփոխի ձեր կյանքը։

24. Նպատակը գլխավորն է։

25. Մենք ավելի երջանիկ ենք դառնում ուրիշներին երջանկացնելով։

26. Դժվարությունները նոր հնարավորություններ են նվիրում։

27. Դուք չեք կարողանա խաղաղության հասնել ուժ կիրառելով։

28. Դուք ոչ մի սահմանափակում չունեք՝ բացի նրանցից, որոնք ինքներդ եք դրել։

29. Ճիշտ արարքները ոչ միշտ են ձեզ հայտնի դարձնում։

30. Ամենահրաշալի բաները մեր կյանքում խորհրդավոր և անըմբռնելի են։

31. Իմաստությունը սովորելու արդյունք չէ։

32. Եթե Դուք ինչ-որ մի բան չեք կարողանում  բացատրել 6 տարեկան երեխային՝ նշանակում է դուք ինքներդ դա չեք հասկանում:

33. Միայն հիմարը կարիք ունի կարգ ու կանոնի՝ հանճարները քաոսի տիրակալներն են:

34. Գոյություն ունի կյանքն ապրելու միայն երկու միջոց: Առաջինը՝ իբր հրաշքներ չկան և երկրորդը՝ իբր շուրջբոլորը հրաշք է:

35. Միակ բանը, որ խանգարում է ինձ սովորել՝ դա իմ ստացած կրթությունն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: