Մարտի 12-ին մեծ բարերար Լևոն Հայրապետյանը կդառնար 70 տարեկան.

Մարտի 12-ին մեծ բարերար Լևոն Հայրապետյանը կդառնար 70 տարեկան.

Մարտի 12-ին մեծ բարերար Լևոն Հայրապետյանը կդառնար 70 տարեկան.

Մեծ բարերար Լևոն Հայրապետյանը ծնվել է  Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում 1949 թվականին:

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ»թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

Մարտի 12-ին մեծ բարերար Լևոն Հայրապետյանը կդառնար 70 տարեկան.

2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել են Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևել են մերձակա բլուրներից։

Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան ֆոնդի» միջոցներով իրականացվեց Վերածննդի կենտրոնական հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։ «Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլլար գումար»,- նշել է գործարարը:

Մարտի 12-ին մեծ բարերար Լևոն Հայրապետյանը կդառնար 70 տարեկան.

Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգինները։, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։

Հայրապետյանի առաջնային ծրագրերից է համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ, այդ թվում, կտեղակայվի գործող ռազմական գիմնազիա։

«Հայրապետյանի անդառնալի կորուստն ամիսներ առաջ մեծ ցավպատճառեց շատերին, նույնիսկ նրանց, ովքերնրան անձամբ չէին ճանաչում, և որևէ կերպ չենառնչվել նրա հետ: Մեծ բարերարի հետ կապողյուրաքանչյուրիս սերն ու ափսոսանքըպայմանավորված էր մի պարզճշմարտությամբ՝ հայրենիքի հանդեպ մեր բաժին նվիրվածությամբ:

Այո՛, հենց Հայրենիքի հանդեպ սերը մեզ կապեց իրար, ու նա դարձավ յուաքանչյուրիս ընկերը, բարեկամը, հարազատը…

Նա հայ մարդ էր, ով Հայրենիքը վեր դասեց ամեն ինչից, ապրեց նրա հոգսով և իրուժերի ներածին չափով փորձեց լուծել նրա խնդիրները: Նա մեծ հայ էր, որովհետև իր վերջին լուման անգամ պատրաստ էր ծառայեցնել Հայրենիքիծաղկմանն ու հզորացմանը:

Օտարության մեջ շատերի պես ոչ միայն չթաքցրեց իր ազգությունը, այլև մեծհպարտությամբ միշտ ընդգծում էր իր ղարաբաղյան ծագումով հայ լինելը: Իրօրինակով վարակիչ էր, ռոմանտիկ ու նվիրյալ…

Ծնունդդ շնորհավոր մեծ բարերար… Ցավոք, վիճակված չէր քեզ, որ երազանքներդ լրիվությամբ ի կատար ածեիր, բայց հանուն քո թողած հիշատակի՝ յոթ հարյուր զույգերից ծնված քո թոռնիկները պատվախնդրորեն այն ի կատար են ածելու…

Понравилась статья? Поделиться с друзьями: