Մայրական աղոթքն այն հզոր զենքն է, որ պաշտպանում է զավակներին ամենաանհաղթահարելի թվացող պատերազմներում:

Մայրական աղոթքն այն հզոր զենքն է, որ պաշտպանում է զավակներին ամենաանհաղթահարելի թվացող պատերազմներում.

Մայրական աղոթքն այն հզոր զենքն է, որ պաշտպանում է զավակներին ամենաանհաղթահարելի թվացող պատերազմներում:

Մայրական աղոթքի զորությունը. իրական պատմություն Դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգո քաղաքում. այն իրական է: Եկեղեցու հովիվն իր պատգամի ժամանակ հորդորում է ամեն ժամանակ և ամեն ինչում գոհանալ Աստծուց: Հավաքույթի ավարտից հետո մի կին է մոտենում հովվին և թախիծով լցված աչքերով ասում. -Հովի՛վ, Դուք ասում եք, որ ամեն ժամանակ ամեն բանի համար պետք է գոհանանք Աստծուց: Ասացե՛ք ինձ խնդրեմ, իսկ ես ինչպե՞ս կարող եմ դա անել: -Իսկ ինչու՞մն է խնդիրը: Ի՞նչն է ձեզ խանգարում այդպես վարվել կամ մտածել,- հարցնում է հովիվը: Կինը շարունակում է. -Ես կարծում եմ, որ հատկապես իմ իրավիճակում հնարավոր չէ գոհանալ Աստծուց, այն ուղղակի անհնար է: Ես մի աղջիկ ունեմ, նրա համար անընդահատ աղոթում եմ, միշտ հանդիմանում եմ, բայց ահա գոհանալ, ես հաստատ չեմ կարող: Նա թմրամոլ է, զբաղվում է մարմնավաճառությամբ, պարում է բարերից մեկում որպես մերկապարուհի: Հովի՛վ, ինչ ուզում եք ասեք, միևնույն է, ես նրա համար չեմ կարող գոհանալ Աստծուց, նա իմ կյանքը դժոխքի է վերածել: Ասացեք՝ ինչպե՞ս գոհանամ: Հովիվը, տեսնելով այդ կնոջն այդքան հուսահատ, կարեկցող հայացքով, պատասխանում է. — Եթե Աստված Պողոս Առաքյալի բերանով պատվիրում է մեզ գոհանալ, ուրեմն միշտ էլ գոհանալու պատճառ կգտնվի:

Սիրելի՛ քույրիկ, Դուք կարող եք գոհանալ Աստծուց, քանի որ Նա Ձեր դստերը շատ է սիրում, քանի որ Նա, լինելով ամենակարող և ամենազոր, կարող է Ձեր աղջկա կյանքը փոխել և նրա կյանքում ծրագիր ու նպատակ ունի: Աստված բարի է: Կինը զարմացած նայում է հովվին: Այս զրուցից հետո հովիվը հասկանում է, որ նրա սրտում վաղուց մարած հույսի մի շող է փայլում: Այդ օրվանից հետո մայրը սկսում է գոհանալ իր դստեր համար և հավատով լցվել: Նա հավատում է, որ Աստված կյանքեր փոխող Աստված է և մի գեղեցիկ օր իր դստեր կյանքը կփոխի: Անցնում է մի որոշ ժամանակ այդ եկեղեցու հովիվներից մեկը, ով բոլորովին անտեղյակ էր այս պատմությունից, անցնում է նույն այն բարի կողքով, որտեղ պարում էր այդ կնոջ աղջիկը: Հանկարծ նա իր սրտում լսում է մի մեղմ ձայն, որը նրան ասում է, որ ներս մտնի: Այս մարդը տարակուսած կանգնում է և մտածում, որ հաստատ Աստված չէ, Աստված չէր կարող նրան նման բան ասել:

Մայրական աղոթքն այն հզոր զենքն է, որ պաշտպանում է զավակներին ամենաանհաղթահարելի թվացող պատերազմներում:

Հենց այդ պահին նույն այդ ձայնը կրկնում է, որ նա ներս մտնի: Րոպեներ անց հովիվն անվստահ քայլերով ներս է մտնում: Դռներից անցնելով՝ հայտնվում է մի սրահում, որտեղ թվում է, թե բոլորի զարմացած աչքերն իրեն են նայում: Մինչ նա ինքն էլ չի հասկանում, թե որը պետք է լինի իր հաջորդ քայլը, հայացքը կանգ է առնում կենտրոնում տեղադրված ձողի շուրջ պարող կիսամերկ պարուհուն: Եվ մինչ նա պատրաստվում է հայացքը հեռացնել այդ աղջկանից, կրկին մեղմ ձայնը նրան ասում է. «Մոտեցի՛ր նրան և ասա, որ Աստված քեզ շատ է սիրում»: Հովիվը անվստահ քայլերով, աչքերը գետնին հառած՝ մոտենում է պարուհուն և ասում. -Աստված Ձեզ շատ է սիրում, չնայած Դուք դրան չեք հավատում: Աղջիկը մեխվածի պես քարանում է, զարմացած հայացքով նայում իր առջև կանգնած անծանոթ տղամարդուն: Մի ակնթարթում նրա ուղեղում փայլատակում են վերջին խոսքերը՝ «Աստված սիրում է քեզ», որին նա, իսկապես, երբեք չէր հավատացել:

Ասես այդ խոսքերը այդ պահին հնչում էին ոչ թե մոր կամ այդ անծանոթի շուրթերից, այլ երկնքից: Նրան այդ պահին թվում էր, թե իր գլխավերևում երկինքը բաց է, ու Աստծո սերը լցվում է իր վրա, ծածկում իրեն ամբողջությամբ: Արցունքները սկսում են խեղդել նրա կոկորդը և անդադար հոսել նրա այտերից: Նա զարմացած մտածում է. «Իմ մեջ քարացել էին արցունքները, հիմա դրանք որտեղի՞ց են»… Եվ ահա սկսում է գիտակցել, որ կիսամերկ է կանգնած Աստծո և այդ հովվի առջև, արագ-արագ գնում է հագնվելու: Այնուհետ մոտենում է այդ ակումբի տնօրենին և ասում, որ ազատվում է այս աշխատանքից և չի ցանկանում այլևս հին կյանքով ապրել:

Տնօրենը, նայելով պարուհուն և չհասկանալով, թե ինչ է կատարվում նրա հետ, հարցնում է. — Քեզ ի՞նչ է պատահել: Աղջիկը պատասխանում է. -Ես չգիտեմ, թե ինձ հետ ինչ պատահեց, բայց մի բան հաստատ գիտեմ. ես չեմ կարող այսպես ապրել, այս կյանքն ինձ համար չէ, ինձ համար այլ բան է որոշված: Այս ասելով՝ նա հեռանում է այդ ակումբից և շտապում դեպի տուն, երբ դուռը բացում է, տեսնում է, թե ինչպես է մայրը ծնկաչոք աղոթում և ասում. «Տե՛ր Հիսուս, գոհանում եմ Քեզնից, շնորհակալ եմ ամեն բանի համար, խնդրո՛ւմ եմ, Տե՛ր, փոխի՛ր իմ դստեր կյանքը: Այդպիսի կյանքով ապրելը նրա համար չէ, ես գիտեմ՝ Դու այլ ծրագիր ունես նրա կյանքի համար»:

Այս աղոթքը շուրթերին՝ հանկարծ մայրն իր թիկունքում զգում է շնչառության ձայն, շրջվում է և տեսնում իր դստերը՝ դարձի եկած… Եվ հիմա մայր և աղջիկ միասին ծառայում են Աստծուն, այն Աստծուն, ով, իսկապես, կյանքեր փոխող է… Փա՛ռք Աստծուն բոլոր մայրերի համար, ովքեր աղոթքով ճանապարհ են հարթում Աստծո լույսի համար, որ թափանցում է զավակների մեջ և լուսավորում նրանց սիրտն ու միտքը՝ դարձնելով նրանց աստվածափայլ սիրո և կյանքի կրողները: Մայրական աղոթքն այն հզոր զենքն է, որ պաշտպանում է զավակներին ամենաանհաղթահարելի թվացող պատերազմներում:

Понравилась статья? Поделиться с друзьями: