Խնդրանք-պահանջ վարչապետին. Նա ֆիզիկոս էր, գիտնական, բայց վտանգի ժամին ձեռնամուխ եղավ ժողովրդին ծառայելու իր կյանքով.

Խնդրանք-պահանջ վարչապետին. Նա ֆիզիկոս էր, գիտնական, բայց վտանգի ժամին ձեռնամուխ եղավ ժողովրդին ծառայելու իր կյանքով.

Խնդրանք-պահանջ վարչապետին. Նա ֆիզիկոս էր, գիտնական, բայց վտանգի ժամին ձեռնամուխ եղավ ժողովրդին ծառայելու իր կյանքով.

ԽՆԴՐԱՆՔ-ՊԱՀԱՆՋ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
(Լեոնիդ Ազգալդյանը՝ Ազգային հերոս)

Պարոն Փաշինյան, ենթադրում եմ, որ Դուք լավ եք ճանաչում Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին։ Քանի որ դեռ երկու տարի առաջ, երբ քաղաքապետի թեկնածու էիք, պատրաստվում էիք ընտրվելու դեպքում Լենինգրադյան փողոցը վերանվանել այս հերոսի անունով։ Իսկ նման փոփոխություն, պատրաստ են անել միայն ճանաչելու և արժանի համարելու պարագայում։
Մենք գիտենք, որ նախորդ իշխանությունները անձնական խնդիրներ ունեին այս հրամանատարի հետ և նրա անունը շարունակ քողարկվում էր։ Բայց ժամանակը իրենը արեց, ժողովուրդը ինքը հոգաց ճշմարիտ հերոսի լուսաբանումն ու մեծարումը։

Մարդ ով պատերազմի շեմին, դեռ ֆիդայական կռիվների ժամանակ, վերապատրաստել էր 300 հոգու և ստեղծել մի կուռ զորագունդ, ազատագրելով բազմաթիվ գյուղեր ու բնակավայրեր։ Մարդ ում ստեղծած 300 հոգանոց զորագունդը, ընդամենը 7 զոհ տվեց, որից 6-րդը իր աջ ձեռքն էր՝ Վլադիմիր Բալայանը, իսկ 7-րդը՝ հենց ինքը։ Սա խոսում է իր իսկական հրամանատարի և առաջամարտիկի, զորավարի և հերոսի կերպարի մասին։ Մենք պետք է մեր սերունդները դաստիարակենք նման հերոսների օրինակով։ Նման մարդիկ մեր եզակի հարստություններն են։
Նա ֆիզիկոս էր, հաջողակ գիտնական, բայց վտանգի ժամին ձեռնամուխ եղավ սեփական ժողովրդին ծառայելու ոչ միայն գիտությամբ, այլ իր ողջ ներդրումով ու կյանքով։ Նա մնաց մեր սրտերում որպես հրամանատար, որպես կապրալ, որպես Պարոն Լեոնիդ։
Այսօր երբ իշխանությունը մերն է՝ բոլորինս, կարծում եմ ճիշտ ժամանակն է Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելը։ Խնդրում ենք Ձեզ, առաջադրել Լեոնիդ Ազգալդյանին, որպես ազգային հերոս և առաջարկել Նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի ամրագրի այն, իր ստորագրությամբ և նախագահական կնիքով։
Սա կլինի նոր Հայաստանում, ազգային հերոսի կոչման առաջին շնորհումը, որը կարծում եմ վաղուց սպասված է և ճիշտ տեղին։

Հարգանքներով․․․

Հ․Գ․
Կխնդրեմ ընկերներիս միանալ և տարածել այս պահանջը, որը բխում է բոլորիս սրտից․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: