Արման Եղոյան.«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը ենթադրում է, որ մեկ երկիր մտնելու դեպքում անձը կարող է հանգիստ տեղափոխվել այլ երկիր» 

Արման Եղոյան.«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը ենթադրում է, որ մեկ երկիր մտնելու դեպքում անձը կարող է հանգիստ տեղափոխվել այլ երկիր».

Արման Եղոյան.«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը ենթադրում է, որ մեկ երկիր մտնելու դեպքում անձը կարող է հանգիստ տեղափոխվել այլ երկիր» 

Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացին ակնհայտորեն զարկ է տրվել, և որևէ խոչընդոտ չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ եվրոպացի գործընկերները նշեցին, որ Հայաստանն այժմ պետք է աշխատի ԵՄ անդամ պետությունների հետ առանձին-առանձին, որովհետև յուրաքանչյուր անդամ պետության կարծիքը որոշիչ է, որովհետև վիզաների ազատականացումը ենթադրում է, որ մեկ երկիր մտնելու դեպքում անձը կարող է հանգիստ տեղափոխվել մեկ այլ երկիր»,- ասաց Ա.Եղոյանը:

Ըստ նրա՝ բանակցությունների մեկնարկը կտրվի շատ մոտ ապագայում, բայց ժամկետները չի կարելի հստակ կանխատեսել:

Ա.Եղոյանը նշեց նաև, որ երկկողմ լիակատար փոխըմբռնում ու պատրաստակամություն կա ՀՀ-ԵՄ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կետերի կիրարկման վերաբերյալ.

«Հունվարին համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ստացել է արդեն իսկ ճանապարհային քարտեզի վերաբերյալ մեկնաբանությունները, և մենք այս պահին աշխատում ենք այդ մեկնաբանությունները ճանապարհային քարտեզում ներառելու ուղղությամբ: Առաջիկայում սպասվում է աշխատանքային խմբերից մեկի նիստը, որտեղ քննարկվելու են, մասնավորապես, տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դրույթները, հաջորդը, ամենայն հավանականությամբ, կլինի արդարադատության բլոկը, և մենք քայլ առ քայլ  այսպես կշարժվենք առաջ»:

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: