Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ: Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղրուծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Հետագայում Անձնավուրը ունեցավ իր ընտանիքը:

Հայտնի է, որ հայ մեծանուն երգիչն ամուսնացել է երեք անգամ։
Նրա առաջին երկու ամուսնությունները երկար չեն տեւել։ «Մարդիկ սխալվում են եւ դա նորմալ է։ Երբ առաջին անգամ ամուսնացա, շատ երիտասարդ էի, առաջին կինս եւս. նա 17 տարեկան էր, իսկ ես՝ 21։
Միշլինն ինձ դուստր է պարգեւել՝ Սեդային։ Մեր ամուսնությունը տեւեց հինգ տարի։ Իմ երկրորդ կինն Էվելինն էր։ Սա բոլորովին այլ պատմություն է, որը եւս կարճ տեւեց եւ կրկին սխալ ընտրություն էր»,- պատմել է Ազնավուրը։

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Իր երրորդ կնոջ հետ Շառլ Ազնավուրն արդեն գրեթե կես դար է ապրել։ Նա ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելն է։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1967 թվականին Լաս Վեգասում, որից հետո նաեւ՝ Ֆրանսիայի հայկական եկեղեցում։
«Հնարավոր չէ ամուսնանալ եւ նրան էլ ստիպել լինել նույնպիսին, ինչպիսին դու ես։ Անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբերակներ, միշտ ընտրել ինչպես ապրել եւ մտածել։ Հատկապես կարեւոր է ինչպես մտածել։ Ինձ համար դա դժվար չէ. ես տեսել եմ, թե ինչպես էին ապրում իմ ծնողները, չնայած, նրանց համար ավելի հեշտ էր, քանի որ նրանք երկուսն էլ հայ էին։Ես հայկական ծագումով ֆրանսիացի եմ, իմ ծնողները հայկական եկեղեցու հետեւորդներ էին, իսկ Ուլլան շվեդուհի է եւ բողոքկանների ընտանիքից։ Դա մեզ չի խանգարում։ Բողոքականների մոտ ամեն ինչ հակիրճ է. նրանց մոտ ընդունված չէ ասել մի բան, մտածել մեկ այլ բան, ինձ դուր է գալիս բնավորության այդ գիծը»,- նշել է շանսոնյեն։

Սեդան Շառլ Ազնավուրի ավագ դուստրն է։ Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։ Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
Նա երկու երեխա ունի, այժմ ապրում է Քալիֆորնիայում։

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Ըստ որոշ տեղեկությունների, առաջին ամուսնությունից Շառլ Ազնավուրը նաեւ որդի ունի, սակայն նա երբեք այդ մասին չի նշել։
Երկրորդ ամուսնությունից Շառլ Ազնավուրը զավակներ չունի։ Ինչպես ինքն է պատմել, կինը չէր ցանկանում երեխաներ ունենալ եւ հենց դա էլ իրենց բաժանման պատճառն էր։

1956թ. ծնվեց Ազնավուրի որդին՝ Պատրիկը, ով, ցավոք, երիտասարդ տարիքում մահացավ։

Ահա թե ինչ է պատմել Շառլ Ազնավուրը. «Մի անգամ ես կարճ սիրավեպ ունեցա մի կնոջ հետ։ Մենք խաղաղ կերպով բաժանվեցինք, իսկ մի քանի ամիս անց այդ կինն ինձ ասաց, որ երեխայի է սպասում։ Ես անկեղծորեն ուրախացա եւ խոստացա, որ կօգնեմ իրեն։ Ես առաջարկեցի երեխային իմ ազգանունը տալ եւ պաշտոնապես ընդունել հայրությունը, սակայն նա իմ առջեւ նախապայման դրեց. կամ ամուսնանում ենք կամ նա ամուսնանում է իր երկրպագուի հետ, իսկ ես մի կողմում եմ մնում։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը։ Մոտ տասը տարի անց, ի դեպ այդ տարիների ընթացքում ես փորձում էի գտնել նրան, հանդիպել որդուս, սակայն անօգուտ, նա ինձ ինքը գտավ։ Պարզվեց, որ իր ամուսնությունը քանդվում է, ամուսինը հարբում եւ ծեծում է Պատրիկին։ Նա ինձնից խորհուրդ էր հարցնում։ Այդ ժամանակահատվածում ես արդեն նոր ընտանիք ունեի եւ ես առաջարկեցի, որ Պատրիկը եւս մեզ հետ ապրի։ Զավակներս շատ ջերմ ընդունեցին Պատրիկին։ Նա լավ էր սովորում, բարի էր։ Չափահաս դառնալուց հետո նա որոշեց ինքնուրույն ապրել եւ հեռացավ ինձնից։ Ես նրան մի փոքրիկ ստուդիա գնեցի, որտեղ մի օր նրան մահացած գտան։ Նրա քսան տարին նոր էր լրացել։ Մահվան պատճառը ալկոհոլն էր ու դեղահաբերը։ Մինչ օրս պահում եմ նրա նամակները, որոնք նա ինձ գրում էր դպրոցից, ես հաճախ եմ նրան հիշում եւ լաց լինում»։

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Կատյա Ազնավուրը Շառլի առաջին զավակն է երրորդ ամուսնությունից։ Երկար տարիներ նա հոր հետ նույն բեմում է երգել։ Նա իրեն փորձել է նաեւ դերասանակն կարիերայում։ Նա ամուսնացել է մուսուլմանի հետ, ինչն էլ հիմք հանդիսացավ բազմաթիվ մեկնաբանությունների այն մասին, թե իբր նա եւս իսլամ է ընդունել, սակայն այդ տեղեկությունները հերքվեցին։

Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, սովորել է Շվեյցարիայում եւ նկարահանվել մի քանի ֆրանսիական ֆիլմերում։
2006թ. նա պատահականորեն տեղափոխվել է Ռուսաստան։Նրա տեղափոխության պատճառը Նաստյան էր, ում հետ հետագայում, սակայն,  բաժանվեցին։ Այժմ նա ապրում է Փարիզում։

Նիկոլյա Ազնավուրը Շառլի ամենափոքր զավակն է։ Ծնվել է 1977թ։ Նա զբաղվում է գիտությամբ եւ այժմ ապրում է Լիոնում։

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Շառլ Ազնավուր. Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Понравилась статья? Поделиться с друзьями: