Մահացել է խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Էտուշը.


Մարտի 8-ին նրան տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ կորցրել էր գիտակցությունը: Բժիշկները ախտորոշեցին ինսուլտ, վերականգնողական բաժանմունքում նրան արհեստական շնչառություն էին միացրել, սակայն մարտի 10-ի առավոտյան նա մահացավ: Մայիսի 6-ին նա կդառնար 97 տարեկան:


Հայ կինոսիրողնեին Էտուշը առավել հայտնի է «Կովկասի գերուհին» ֆիլմի ընկեր Սաախոին մարմնավորած կերպարով: