Գրքերը կոշտ կազմերով թմրանյութեր են: Ես երջանիկ գրքային թմրամոլ եմ. Մոդելյոր Կառլ Լագերֆելդի կյանքի կանոնները

Կառլ Լագերֆելդը նորաձևության աշխարհում ամենահայտնի դեմքերից է, «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայները և ստեղծագործական տնօրենը։

Կառլ Լագերֆելդը գեղեցկության մասին.

Գրքերը կոշտ կազմերով թմրանյութեր են: Ես երջանիկ գրքային թմրամոլ եմ. Մոդելյոր Կառլ Լագերֆելդի կյանքի կանոնները

Պետք չէ կենտրոնանալ արտաքինի վրա: Մեր փորձը մեզ հետաքրքիր է դարձնում: Համարում եմ, որ մեզ համար կարող են օգտակար լինել այն ժամանակները, երբ այնքան էլ հաջող օրեր չենք ունենում. դրանից հետո գալիս է ժամանակ, երբ ֆիզիկապես գրավիչ ենք դառնում: Գեղեցիկ լինելու ցանկությունը իրականում վտանգավոր մոտիվացիա է:
Լավագույն դիետան լավատեսությունը և երջանկությունն է: Ինձ թվում է՝ դաջվածքները սարսափելի են:
Երբ հոգնեցի երկար և գանգուր մազերից, ես սկսեցի հավաքել դրանք: Պոչն ամենահասարակ սանրվածքն է:

Կառլ Լագերֆելդը կանանց մասին.

Գրքերը կոշտ կազմերով թմրանյութեր են: Ես երջանիկ գրքային թմրամոլ եմ. Մոդելյոր Կառլ Լագերֆելդի կյանքի կանոնները

Ես երբեք չեմ քննադատել կանանց, որոնք գեղեցիկ կյանք են ցանկանում: Ես երբեք չեմ հասկացել տղամարդկանց, որոնք բողոքում են, երբ կանանց միայն փող է պետք: Իրենք սակայն նայում են խնամված կանանց, որոնք կրում են գեղեցիկ զգեստներ և հաճելի օծանելիք են օգտագործում: Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում: Սուտ: Գեղեցկությունը փող է պահանջում:

Կառլ Լագերֆելդը նորաձևության մասին

Գրքերը կոշտ կազմերով թմրանյութեր են: Ես երջանիկ գրքային թմրամոլ եմ. Մոդելյոր Կառլ Լագերֆելդի կյանքի կանոնները
Սպորտային տաբատները պարտության նշան են: Եթե դուք դրանք ձեռք եք բերել, ուրեմն վերջնականապես կորցրել եք սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունը: Նորաձևության դիզայներները ոճի բռնապետներ են:

Կառլ Լագերֆելդը կյանքի մասին.

Գրքերը կոշտ կազմերով թմրանյութեր են: Ես երջանիկ գրքային թմրամոլ եմ. Մոդելյոր Կառլ Լագերֆելդի կյանքի կանոնները

Ներելը շատ հեշտ է: Ես կարող եմ հանկարծակի մոռանալ, բայց ոչ ներել: Ես նախընտրում եմ վրեժը:
Ես միշտ պառկում եմ քնելու անթերի մաքուր վիճակում՝ դեռ մանկուց: Երբ դեռ երեխա էի, մայրս ասում էր. «Դու կարող ես արթնանալ գիշերվա կեսին և հանկարծակի մահանալ, այդ պատճառով հոգ տար նրա մասին, որ հարյուր տոկոսանոց տեսք ունենաս»: Գրքերը կոշտ կազմերով թմրանյութեր են: Ես երջանիկ գրքային թմրամոլ եմ:
Ես օրեկան քնում եմ 7 ժամ: Տունը կարող է փուլ գալ, բայց ես պետք է քնեմ յոթ ժամ: Ինչն է ինձ դուր գալիս լուսանկարներում. այն որ կարողացել են որսալ պահը, որը հեռացել է ընդմիշտ, որն անհնար է վերականգնել:
Ես ավելի շատ գրքեր ունեմ, քան դարակներ: Եվ ես դրանք բոլորը կարդացել եմ: Ես մարզում եմ ուղեղս:
Մենակությունը ամենամեծ շքեղությունն է, որը ես կարող եմ թույլ տալ ինձ: Ես պարզապես պետք է միայնակ մնամ ինքս ինձ հետ, հակառակ դեպքում ես «ես» չեմ լինի:

Աղբյուր` armpost.am

Понравилась статья? Поделиться с друзьями: