Արսեն Թորոսյան. Առողջապահությունը ամենաանտեսված ոլորտն է եղել Հայաստանում

Արսեն Թորոսյան. Առողջապահությունը ամենաանտեսված ոլորտն է եղել Հայաստանում, չնայած, որ պետք է լիներ հակառակը, քանի որ ամբողջ աշխարհում տենդենցները դրան են տանում.

Արսեն Թորոսյան. Առողջապահությունը ամենաանտեսված ոլորտն է եղել Հայաստանում

Իրականում այնպես չէ, որ այդ բոլոր իրավունքների չպաշտպանվածությունը արդեն անցել է և մենք խոսում ենք դրա մասին միայն անցյալով։ Մենք գիտենք, որ մարդու առողջ մնալու իրավունքը հիմնարար իրավունքներից է, որը թե տարբեր կոնվենցիաներով, թե մեր ազգային օրենսդրությամբ, թե Սահմանադրությամբ մենք տվել ենք մեր քաղաքացիներին, սակայն ամբողջությամբ չենք կարողանում ապահովել։ Նույնիսկ քաղաքացիների ամենատարրական՝ կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից, եթե առողջության իրավունքը չենք իրականացնում, հետո գալիս է կյանքի իրավունքը։ Ոչ բոլոր դեպքերում է պետությունը, օրինակ, փրկում իր քաղաքացիներին մահվանից, այս կամ այն հիվանդությունից։

Խնդիրը բազմաշերտ է՝ սկսած նրանից, որ երբեմն այդ իրավունքի չապահովելը կամայականության արդյունք է որևէ մի պաշտոնյայի կամ բժշկի կամ բուժհիմնարկի կողմից, վերջացրած նրանով, որ այդ իրավունքի ապահովումը կոնկրետ ֆինանսական բեռ է պետության համար, որը պետությունը այս պահին չի կարողանում թույլ տալ։ Ու ամեն տարի փորձում ես այդ իրավունքի իրացումը մեծացնել՝ ձգտելով հարյուրի։ Չգիտեմ՝ այդ հարյուր տոկոսին երբ կհասնենք, բայց նպատակը դա է։ Իսկ ամենամեծ բացթողումը, եթե առողջապահության մասով խոսենք, այն էր, որ առողջապահությունը ամենաանտեսված ոլորտն է եղել Հայաստանում, չնայած, որ պետք է լիներ հակառակը, քանի որ ամբողջ աշխարհում տենդենցները դրան են տանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: