Project LA եւ Գոռ Սուջյան — «Երկու Ուրվական» (Վահան Տերյան)

Project LA եւ Գոռ Սուջյան — «Երկու Ուրվական» (Վահան Տերյան)

Project LA եւ Գոռ Սուջյան - «Երկու Ուրվական» (Վահան Տերյան)

Ես եմ, դու ես, ես ու դու

Գիշերում այս դյութական,

Մենք մենակ ենք,— ես ու դու

Ես էլ դու եմ՝ ես չկամ…

Չկան օրերն ահարկու,

Չկա ժամ ու ժամանակ,

Ուրվական ենք մենք երկու

Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Դու չքացել ես, դու էլ չկաս,

Սերը ցնորք է, բախտը՝ երազ:

Քեզ չգտա ես այս կյանքում խավար,

Իմ սիրո լույսն էր պատկերդ վառ:

Քաղցր պատրանք էր, խաբող ժպիտ,

Կարոտիս երգն էր պայծառ հոգիդ,

Սրտիս երազն էր թովիչ լեզուդ,

Կյանքը՝ հեքիաթ է, աշխարհը՝ սուտ…

Մոռացել ենք անցյալում

Տրտունջ, թախիծ ու խավար.

— Մի ուրիշ լույս է ցոլում

Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու

Գիշերում այս դյութական,

Մենք մենակ ենք — ես ու դու,

Ես էլ դու եմ՝ ես չկամ…

Понравилась статья? Поделиться с друзьями: