Մարտի 9-ը Դուշման Վարդանի ծննդյան օրն է. Վարդանի նման խենթերն են կերտում պատմության փառավոր էջերը

Մարտի 9-ը Դուշման Վարդանի ծննդյան օրն է. Վարդանի նման խենթերն են կերտում պատմության փառավոր էջերը.

Մարտի 9-ը Դուշման Վարդանի ծննդյան օրն է. Վարդանի նման խենթերն են կերտում պատմության փառավոր էջերը

1966թ. մարտի 9-ին ծնվեց ազգի հերոս Վարդան Ռոբերտի Ստեփանյանը, ով պետք է սերունդների հիշողության մեջ մնար որպես Դուշման Վարդան: Նա իր ծնունդով իսկ առանձնացավ մյուսներից, քանի որ միակ տղա երեխան էր այդ օրը ծննդատանը ծնվածների մեջ:

Մանչուկի մանկությունն անցավ գրքերի աշխարհում՝ գրադարանում, որտեղ աշխատում էր մայրը, և որն այժմ Դուշմանի թանգարանն է: Հաճախեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան հ. 32 դպրոցը: Ժամկետային զինծառայությունն անցել է Աֆղանստանում, սակայն առաջին տարին նամակներ էր գրում, թե իբր Հունգարիայում է, և ծառայությունն անցնում է դրախտային պայմաններում: Ծառայությունից վերադառնում է և ընդունվում ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետը, որը, սակայն, չի հասցնում ավարտել…. Պարտքը հայրենիքի հանդեպ վեր էր ամեն ինչից:

Մարտի 9-ը Դուշման Վարդանի ծննդյան օրն է. Վարդանի նման խենթերն են կերտում պատմության փառավոր էջերը

Գիտակցաբար Աֆղանստանում ծառայությունն անցած և պատերազմում արդեն իսկ թրծված Վարդանը Հող-հայրենիի օրհասական պահերին, բնականաբար, պետք է լիներ պայքարի առաջամարտիկներից մեկը: Շատ-շատերից նրան առանձնացնող հատկանիշներից է գաղափարականությունը: Նա ոչ միայն լավ զինվոր էր, հրամանատար, այլև գաղափարի մարտիկ: Իր զինվորները նրա միջոցով առնչվում էին համամարդկային գաղափարներին, ճշմարտություններին, որոնք նրանց հետագա կյանքում մշտապես ուղենիշ են հանդիսացել:

Դեռ 1988թ. Վարդանը պնդում էր, որ մտնելու է Շուշի և Լաչինով տուն գա: Նրան խելագար էին համարում այդ ժամանակ, սակայն հենց Վարդանի նման խենթերն են կերտում պատմության փառավոր էջերը:

Մարտի 9-ը Դուշման Վարդանի ծննդյան օրն է. Վարդանի նման խենթերն են կերտում պատմության փառավոր էջերը

Անմահացավ Դուշմանը՝ դավադիր ականից զոհվելով 1992թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս: Նրա ապրած կյանքը ուսանելի է և փայլուն օրինակ մատաղ սերնդի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: