Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար

Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար.

Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար

Կանանց մեկամսյակին հաշված օրեր են մնացել, եւ BRAVO.am-ը սկսել է զրույցներն ու լուսանկարահանումները հայտնի մայրիկների եւ իրենց երեխաների հետ: Մեր առաջին հյուրերը «Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ու փոքրիկ Արիանան են:

-Լուսինե, հետաքրքիր է` արդյո՞ք առանձնացնում եք Կանանց միջազգային օրը մյուս տոներից, եւ ինչպե՞ս եք այն նշում։

-Սիրում եմ բոլոր տոները եւ յուրաքանչյուրին յուրովի եմ սպասում, ուստի Կանանց միջազգային օրը բացառություն չէ։ Յուրաքանչյուր տոն իր գեղեցկությունն ունի, ես սիրում եմ ե՛ւ նվերներ տալ, ե՛ւ ստանալ։
Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կանացի երջանկությունը։
-Կանացի երջանկություն ասվածը գլոբալ է եւ իր մեջ բազում բաներ է ներառում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է իրեն զգա գնահատված, սիրված, հատկապես՝ իր կողակցի կողմից պետք է արժանանա յուրահատուկ վերաբերմունքի, իսկ ամենամեծ կանացի երջանկությունը մայրության բերկրանքն է։

Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար

-Իսկ կինն առհասարակ ինչպիսի՞ն պետք է լինի։
-Թվում է, թե հարցը բավական պարզ է, բայց իրականում այն բարդ է։ Ամեն մեկն ունի իր փոքրիկ գաղտնիքները եւ կին ասվածի սեփական պատկերացումները։ Ըստ իս՝ կինը երբեք չպետք է կորցնի կանացիությունը։

— Լուսինե, դուստրը որքանո՞վ փոխեց Ձեր կյանքը։
— Արիանայի ծննդից հետո շատ բան է փոխվել թե՛ իմ, թե՛ ամուսնուս կյանքում՝ մեր բնավորությունը, մեր ապրելակերպը, իհարկե, փոխվել է դեպի դրականը։
Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար
-Ինչպիսի՞ն է իր տեսակով: Մայրիկի նման «թիթի՞զ» է։
-Չեմ կարող ասել, որ միայն ինձ է նման։ Դուստրս նման է ինձ եւ ամուսնուս հավասարաչափ։ Ասեմ՝ շատ համառն է, անվախ, բայց միեւնույն ժամանակ, նուրբ եւ նրբազգաց։

-Գիտեմ՝ լավ ընկերներ եք Արիանայի հետ: Այնուամենայնիվ, կա՞ խստություն մայր եւ դուստր հարաբերություններում։
-Իհա՛րկե: Կարծում եմ՝ խստությունը որոշ դեպքերում անհրաժեշտություն է։ Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար։
Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար
— Ո՞վ է զբաղվում նրա դաստիարակությամբ։
-Արիանայի հետ կապված յուրաքանչյուր հարց քննարկում ենք ամուսնուս հետ, դաստիարակությամբ էլ հավասարաչափ ենք զբաղվում, իսկ ահա առօրյա շատ հարցերով՝ հիմնականում ես։

–Ո՞րն է Ձեր մայրական բանաձեւը, որով մեծացնում եք դստերը։
-Ամեն բան անում ենք եւ խորհուրդներով ուղղորդում, որպեսզի մեծանա ազնիվ եւ բարի։
Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար
-Իսկ նորից մայրանալու ցանկություն չունե՞ք։
-Ունեմ(Ծիծաղում է,-հեղ.): Դա աշխարհի լավագույն զգացողությունն է։

-Ըստ Նիցշեի՝ կանայք ավելի լավ են հասկանում երեխաներին, սակայն հոգու խորքում տղամարդիկ ավելի շատ են երեխա։ Համամի՞տ եք։
-Ը՜մմ, կարծում եմ՝ յուրաքանչյուրն այս կյանքում իր հոգու խորքում երեխա է, գոնե մի քիչ։
Լուսինե Թովմասյան. Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար
-Ամուսի՞նն է ավելի շատ երես տալիս դստերը, թե՞ Դուք:
-Ամուսնուս հետ հավասարաչափ երես ենք տալիս Արիանային (ծիծաղում է,-հեղ.):

— Ձեր մաղթանքը բոլոր կանանց։
— Մաղթում եմ, որ յուրաքանչյուր կին ինքն իր հետ լինի ներդաշնակ: Մաղթում եմ, որպեսզի մեր գեղեցիկ կանայք երբեք չկորցնեն իրենց կանացիությունը եւ, իհարկե, միշտ լինեն սիրված իրենց տղամարդկանց կողմից։

Աղբյուր՝ Bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: