Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան. Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում.

Գետն ընկած մեքենան ուղղած և տուժածներին առաջին օգնություն ցուցաբերած դպրոցականները պարգևատրվել են: Այս մասին իմանում ենք
Լոռու մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան. Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում.

«Օրեր առաջ համացանցը լեցուն էր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանի, Էդմոն
Քոչարյանի եւ Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի խիզախ ու անձնվեր արարքով հիացած օգտատերերի գրառումներով:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան. Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում.

Տղաները մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյուքում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին եւ հայտնվել Տանձուտ գետում Դպրոցականները ոչ միայն չէին վախեցել, այլեւ մինչ փրկարարների ժամանելը, ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը եւ տուժողներին
ցույց տվել առաջին օգնություն: Նրանք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են հանդիսանում: Էդիկի, Էդմոնի եւ Տիգրանի խիզախ արարքի լուրը հուզել ու միաժամանակ հպարտության առիթ էր տվել նաեւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Նա այսօր հյուրընկալեց քաջ տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին եւ անձամբ շնորհակալություն հայտնեց անձնվեր քայլի համար: «Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար»,-ասել է մարզպետը: Նա տղաներին հորդորեց լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքերը ծառայեցնել հանուն երկրի զարգացման: Ա. Ղուկասյանը տղաներին պարգեւատրեց շնորհակալագրերով եւ նվերներով»:

Աղբյուր՝ hayinfo.info

Понравилась статья? Поделиться с друзьями: