Լիկա Ասլամազյան. Երբ տեսա մատանին, մի պահ քարացա: Աննկարագրելի են այդ պահին ունեցածս ապրումները՝ հուզմունք, երջանկություն, շփոթմունք…
Այն մասին, որ Լիկա Սալմանյանն ու Աշոտ Սարգսյանը նշանադրվել են, BRAVO.am-ը տեղեկացրել է: Դերասանուհին առաջինը մեզ է վստահել իրադարձության մանրամասնները, ինչպես նաեւ տրամադրել է Դուբայում անցկացրած հանգստի լուսանկարները:
«Վաղուց էինք ծրագրում ճանապարհորդել, բայց երկուսիս աշխատանքային զբաղվածությունը թույլ չէր տալիս: Հատուկ չէինք ծրագրել ծննդյանս օրն արտերկրում անցկացնել, զուգադիպեց: Քաղաքի ընտրությունն իմն է, Աշոտը շատ անգամներ է եղել Դուբայում: Տպավորված եմ վերադարձել այնտեղի կարգուկանոնից: Շքեղ քաղաք էր»,- պատմել է Լիկան:
23-ամյակի օրը նա ամուսնության առաջարկություն է ստացել.«Աշոտի առաջարկն ինձ համար էլ անակնկալ էր: Երբ տեսա մատանին, մի պահ քարացա: Աննկարագրելի են այդ պահին ունեցածս ապրումները՝ հուզմունք, երջանկություն, շփոթմունք… Ամեն բան խառնվել էր իրար»:
Զույգը հարսանիք իրականացնելու ծրագրեր դեռ չունի.«Աստված առաջ, երբ գա այդ օրը, բոլորը կիմանան: Մենք ոչինչ գաղտնի չենք պահում»,- նշել է Լիկան:
Դերասանուհու փոխանցմամբ՝ այս տարեդարձն ամենատարբերվողն էր իր կյանքում.«Այս տարի շատ երջանիկ եմ, քանի որ սիրում եմ ու շատ սիրված եմ»:
Աղբյուր՝ bravo.am