Ինչպես բուժեցին, իսկ այնուհետև մորը վերադարձրեցին իր ձագին…

Խեղճ շունը խնդրում էր մարդկանց, որ փրկեն իր ձագին: Հնդկաստանի քաղաքներից մեկում բնակիչները մի այսպիսի դեպքի ականատես եղան:
Շունը իր վիրավոր ձագին այնպիսի տեղ էր պառկեցրել, որ անցորդները կարողանային տեսնել: Շունը վայնասուն էր անում, որ գրավի մարդկանց ուշադրությունը: Աանցորդները հասկացան, որ շան ձագը վիրավոր է և կանչեցին անասնաբուժական ծառայության աշխատակիցներին, որոնք էլ անմիջապես տարան նրան:

Ձագը վիրավոր էր, ոչ մի քայլ նա չէր կարողանում անել: Շունը հասկացավ, որ ինքը ոչնչով չի կարող օգնել իր ձագին, նրան միայն մարդիկ կարող էին փրկել: Անհրաժեշտ էր ձագին որոշ ժամանակ թողնել անասնաբուժական կացարանում մինչև ապաքինումը: Այնտեղ նրան շատ սիրեցին, կերակրում էին, խնամում:

Մի քանի օր հետո ձագը արդեն կարողանում էր քայլել: Նա շատ շնորհակալ էր այն բոլոր մարդկանց, ովքեր բուժեցին իրեն, նա անընդհատ համբուրում ու լիզում էր իրեն շրջապատողներին:
Տեսանյութը այն մասին է, թե ինչպես բուժեցին, իսկ այնուհետև մորը վերադարձրեցին իր ձագին…