Մարտի 4-ը Թամանյանի ծննդյան օրն է. Երեւանի այսօրվա դիմագծի ու ճարտարապետական ուրույն ոճի համար պարտական ենք նրան.

Մարտի 4-ը Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է. Երեւանի այսօրվա դիմագծի ու ճարտարապետական ուրույն ոճի համար պարտական ենք նրան.

Մարտի 4-ը Թամանյանի ծննդյան օրն է. Երեւանի այսօրվա դիմագծի ու ճարտարապետական ուրույն ոճի համար պարտական ենք նրան.

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծելով և տարբեր քաղաքներում կառուցելով բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

Մարտի 4-ը Թամանյանի ծննդյան օրն է. Երեւանի այսօրվա դիմագծի ու ճարտարապետական ուրույն ոճի համար պարտական ենք նրան.

Ժամանակակից Երեւանի այսօրվա դիմագծի ու ճարտարապետական ուրույն ոճի համար պարտական ենք Ալեքսանդր Թամանյանին:

Ռուսաստանում կրթություն ստացած ճարտարապետն առաջին հանրապետության տարիներին եկավ Հայաստան ու մեկնեց Զանգեզուր: Նա Արաքսի վրա փախստականների համար ժամանակավոր կամուրջ կառուցեց եւ փրկեց հազարավոր մարդկանց կյանք:

Մարտի 4-ը Թամանյանի ծննդյան օրն է. Երեւանի այսօրվա դիմագծի ու ճարտարապետական ուրույն ոճի համար պարտական ենք նրան.

Արդեն խորհրդային տարիներին Թամանյանը հանձն  առավ Երեւանի գլխավոր հատակագծի ստեղծման գործը, նախագծեց ու կառուցեց բազմաթիվ ինքնատիպ ու քաղաքին շունչ պարգևող շինություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: