Աշխատելու եմ անկեղծությամբ և ազնվությամբ. Մարտի 2-ին լրացավ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին.
2018թ. մարտի 2-ին Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ
«Աշխատելու եմ և փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, աշխատելու եմ անկեղծությամբ և ազնվությամբ: Լինելու եմ մեկը, ով ոչ միայն Հանրապետության նախագահի պարտականություններն է կատարելու, այլև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն պարտականությունը»:
«Այն, ինչ լսեցի պարզ մարդկանցից, շատ արժեքավոր է, որևէ տեղեկատվություն կամ վերլուծություն՝ պաշտոնական կամ անպաշտոն, չի կարող փոխարինել այն, ինչ լսում ես իրական կյանքից, իրական դժվարությունները և հաջողությունները կրող մարդկանցից»:
2018թ., մարտի 1, հատվածներ Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթից.