Կարեն Քոչարյան. Եկեք պահպանենք, փրկենք և վերածնենք մեր մշակույթը

Կարեն Քոչարյան. Եկեք պահպանենք, փրկենք և վերածնենք մեր մշակույթը.

Կարեն Քոչարյան. Եկեք պահպանենք, փրկենք և վերածնենք մեր մշակույթը

ՊԱՀՊԱՆԵՆՔ, ՓՐԿԵՆՔ ՈՒ ՎԵՐԱԾՆԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Այսքան դրական փոփոխություններ են մեր երկրում ու էլի մշակույթը համարվում է երկրորդական… Ախր 30 տարի քանդեցին մեր մշակույթը ու փոխանակ սկսենք փշրանքներից կրկին հավաքել այն, հիմնվելով որոշ փրկված ու սեփական ուժերով մի կերպ գոյատևած բյուրեղների վրա, ոչ միայն շարունակվում է քանդելու գործընթացը,այլ նույնիսկ այն անցնում է արդեն որնչացման գործընթացի:
Թատրոններ,թանգարաններ,երաժշտական կոլեկտիվներ,որոնք ունեն տասնամյակների պատմություն կանգնած են կործանման եզրին:
Ասենք երաժտական կոլեկտիվների մի մասը միացան Հայաստանի պետական ֆիլհարմոնիային,մյուսն էլ Կամերային երաժշտության կենտրոնին,ի՞նչ է դա տալու…Ոչինչ…Քանի որ նրանք միևնույն է գտնվելու են ողորմելի վիճակում,դռնեդուռ ընկած փնտրելու են ինչ որ հովանավորներ,որպեսզի գոյատևեն:Կասեք թող անցնեն ինքնաֆինանսավորմա՞ն… Այսինքն պետությունը իր ուսերից ուզում է գցել մշակույթը… Չեմ կարծում,որ մեր վարչապետը այդպես է մտածում,քանի որ բազմիցս նա անդրադարձել է երկրի մշակութային քաղաքականության կարևորությանը: Մշակույթը հավասարազոր է երկրի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը ու յուրաքանչյուր անհատ,երաժշտական կոլեկտիվ, թատերախումբ,կինոգործիչ,նկարիչ,քանդակագործ պատասխան են տալիս ապագա սերունդների մակարդակի,այսինքն երկրի անվտանգության համար:
Լավ, ասենք ՊՈԱԿ-ներն ուզում եք միավորել,ուրեմն բարեհաճեք վերականգնել մի այնպիսի հզոր հիմնարկ,ինչպիսին ժամանակին ՀԱՅՀԱՄԵՐԳՆ էր,ուր հավաքված էին երկրի բոլոր պետական երաժշտական կոլեկտիվները և լավագույն մենակատարները: Այն երբեք չի ղեկավարել,այլ կազմակերպել է երկրի մշակույթը,մեր կոլեկտիվների ու անհատների հյուրախաղերը ամբողջ աշխարհով մեկ և աշխարհի տարբեր անկյուններից անվանի դեմքերի հյուրախաղերը Հայաստանում: Հայհամերգը ուներ գեղարվեստական խորհուրդ,որը մի շրջան ղեկավարում էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը: Այն քննարկում էր յուրաքանչյուր համերգ,կամ միջոցառում,տալիս իր գնահատականը, ընդունում պրոֆեսիոնալ որոշումներ,քննադատում անհաջողությունները և խրախուսում հաջողությունները: Դա պրոֆեսիոնալների մի հզոր բանակ էր,որին վստահում և աջակցում էր պետությունը: Այ եթե ստեղծվի նման պրոդյուսերական կառույց,միայն այդ դեպքում միավորումը կարող է տալ իր պտուղները: Իսկ եթե չեք կարող,ուրեմն բարեհաճեք չքանդել եղածը,թողեք մարդիկ աշխատեն:
ԻՆչ վերաբերվում է թատրոններին,մի բան կարող եմ ասել: Մի թե այդքան վարակիչ էր Մեդվեդևի այն անհեթեթ հայտարարությունը,որ Ռուսաստանում պետական թատրոնների թիվը պիտի կրճատվի,այն էլ,երբ 2019 թվականը Պուտինի հրամանով Ռուսաստանում հայտարարված է Թատրոնի տարի: Ուրիշ լավ բան չկա՞ր ընդօրինակելու: Ինպե՞ս կարելի է փայտիկի մեկ շարժումով ոչնչացնել մեծանուն վարպետի՝Սոս Սարգսյանի թողած ժառանգությունը,որն այսօր ունի արժանի հետնորդներ,ի դեմս նրա աշակերտների և կրտսեր գործնկերներների: Կամ նույն կամերային թատրոնը,որը միշտ ունեցել է իր հանդիսատեսը, երաժշտական կամերային թատրոնը,որն անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով աշխատել է ու բեմադրել հետաքրքիր ներկայացումներ…
Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգությունը չգիտես ինչու որոշվում է միացնել Չարեցի թանգարանին….Ասում են մեռյալ հոգիներ կան,ուռճացված հաստիքներ… Եթե դա հայտանաբերել եք,պայքարեք դրա դեմ,այլ ոչ թե ոչնչացման հետևից:
Ասում եք,որ սա որոշում չէ,սա ընդամենը վերլուծություն է եղել,աշխատանքային սևագիր թուղթ, վերլուծություն,որը չգիտես ինչպես դուրս է եկել նախարարության պատերից… Ուրեմն նախարարությունում տիրում է նույն իրավիճակը,որն եղել է տասնամյակներ շարունակ ու ոչինչ չի վերահսկվում: Չնայած այս հանգամանքում լավ է,որ արտահոսք եղավ,թե չէ սուս ու փուս մշակույթի հարցերը կլուծվեր:
Խելքի եկեք… Ամոթ է անգամ նման կործանիչ սևագիր թուղթ գրելը: Սրա համար չէ,որ պայքարեցինք կողք կողքի ու հաղթեցինք,սա արված է նոր Հայաստանի դեմ:
Այսքանից հետո ավելի լավ է չունենանք մշակույթի նախարարություն,քան ունենանք նմանը: Հուսամ այս հարցը,եթե ճիշտ են այս լուրերը, ներկայացվի կառավարություն,այն չի ընդունվի:

Եկեք պահպանենք, փրկենք և վերածնենք մեր մշակույթը:

Понравилась статья? Поделиться с друзьями: