Հասմիկ Պապյան. 3.346.200 դրամ գումար,  կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին

Հասմիկ Պապյան. Խորին շնորհակալություն և խոնարհումս բոլոր նրանց, ովքեր սատարեցին.3.346.200 դրամ գումար,  կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին.

Հասմիկ Պապյան. 3.346.200 դրամ գումար,  կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին

Սիրելի հայրենակիցներ,
հոգաչափ շնորհակալ եմ նրանցից, ովքեր ժամանակ և ջանք չէին խնայել ներկա լինել և այդպիսով սատարել մեր համեստ նախաձեռնությանը՝ հիշել և խոնարհվել ապրիլյան պատերազմի զոհերին և վիրավորներին: Ես քաջ գիտակցում եմ, որ անհնարին է վերադարձնել մեր անգին տղաներին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: Սատարել վիրավորներին, զոհվածների հարազատներին, համոզված եմ՝ կարող ենք և պարտավոր ենք:
«Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն տիկ. Համեստ Ուրֆանյանի հետ մեր առաջին հանդիպումը և ծանոթությունը տեղի ունեցավ բեմում… աննկարագելի էին զգացումներս:
Փետրվարի 20-ի ելույթը թերևս իմ բեմական կյանքի ամենահուզիչն ու հիշարժանն էր:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ փետրվարի 20-ի համերգի տոմսերի վաճառքից, Ձեր նվիրական ջանքերի շնորհիվ հավաքվել է 3.346.200 Դրամ գումար, որը ինչպես և նշել էինք կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին: Խորին շնորհակալություն և խոնարհումս բոլոր նրանց, ովքեր սատարեցին:

Понравилась статья? Поделиться с друзьями: