Ինչն է ամենակարևորը գործատուի համար ռեզյումեն կարդալիս

Ինչն է ամենակարևորը գործատուի համար ռեզյումեն կարդալիս.

Ինչն է ամենակարևորը գործատուի համար ռեզյումեն կարդալիս

lifehacker.ru ներկայացրել է մի քանի հանգամանք, որոնց վրա ուշադրություն է դարձնում գործատուն ռեզյումե ուսումնասիրելիս:

1. Առաջին հերթին գործատուն ուշադրություն է դարձնում մարդու վերջին աշխատանքին: Նա սեփական կամքով է հեռացե՞լ, թե՞ նրան հեռացրել են աշխատանքից: Որքան ժամանակ է նա աշխատել և ինչ պարտականություններ է կատարել: Շատ կարևոր է ստանալ այս հարցերի պատասխանները:

2. Ավելի հեշտ է հասկանալ՝ որքանո՞վ է պրոֆեսիոնալ մարդը՝ հաշվի առնելով նրա նախորդ աշխատավայրի հայտնիությունն ու որակը: Գործատուները որպես առավելություն կարող ե հաշվի առնել այն հանգամանքը, որ անձի վերջին աշխատավայրը հայտնի կազմակերպություն է:

3. Կարիերայի աճ եղե՞լ է: Արդյոք բարդացե՞լ են անձի առաջ դրված խնդիրները: Արդյոք համապատասխանե՞լ է կատարված աշխատանքը հաստիքի անվանը:

Ինչն է ամենակարևորը գործատուի համար ռեզյումեն կարդալիս
Business man review his resume on his desk, laptop computer, calculator and cup of coffee,Seleted focus.

4. Եթե գործատուն փնտրում է ծրագրավորողի, նա թքան ունի այն հանգամանքի վրա՝ որքան շատ գիտելիքներ ունի աշխատել ցանկացողը բիզնեսի կառավարման ոլորտում:

5. Գործատուները չեն առարկում երկար հանգստի դեմ, սակայն նրանց անհրաժեշտ է բացատրել, թե ինչով եք դուք զբաղվել այդ երկար հանգստի ընթացքում:

6. Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս լրացուցուիչ տեղեկություններ ստանալ աշխատել ցանկացողի մասին: Եթե ցանկանում եք աշխատանք ստանալ, պետք է մտածեք սոցիալական ցանցերում ձեր էջերի ադեկվատության մասին:

7. Գործատուները ուշադիր են նաև ռեզյումեում տեղ գտած սխալների, դրա ծավալի, հստակություն նկատմամբ:

Աղբյուր` 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: