Այսօր` փետրվարի 27-ին, դերասան, սցենարիստ, պարոդիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր` փետրվարի 27-ին, դերասան, սցենարիստ, պարոդիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է.

Այսօր` փետրվարի 27-ին, դերասան, սցենարիստ, պարոդիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 27-ին Երևանում, գիտնականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, ապա Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել է Երևան 1985 թվականին։

1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ ոզնիներ թատերախումբը, որը, հետագայում վերանվանվելով «Ոզնիներ», եղել է առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնը։

Այսօր` փետրվարի 27-ին, դերասան, սցենարիստ, պարոդիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

1988 թվականից մինչև 1992 թվականը, երբ ընթանում էր Ղարաբաղյան շարժումը, Վարդան Պետրոսյանը գրել և բեմադրել է քաղաքական հարցերի անդրադարձող մի քանի ներկայացումներ։ Հայաստանում տիրող տնտեսական ծանր պայմանների պատճառով Վարդան Պետրոսյանը 1992 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Մինչև 1997 թվականը նա նկարահանվել է կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերում։ Մասնակցել է ֆրանսիական մի շարք ներկայացումների (ռեժիսոր՝ Ռոբեր Օսեյն)։ 1996-1997 թվականներին Վարդան Պետրոսյանը նորից սկսել է հանդես գալ «Ոզնիներ» թատերախմբի հետ։ 1997-2000 թվականներին ներկայացրել է մի շարք դուետներ, այդ թվում՝ «Հայ եմ ես, հայ ես դու» (Չուկոյի հետ, Լոս Անջելես, 1997), «Մեր մանկության մանգոն» (Արամոյի հետ, Երևան, 1998), «Ծերունին և սովը» (Խորեն Աբրահամյանի հետ, Երևան, 1999):

Այսօր` փետրվարի 27-ին, դերասան, սցենարիստ, պարոդիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

2000 թվականից Վարդան Պետրոսյանն սկսել է բեմադրել հիմնականում հեղինակային ներկայացումներ՝ նվիրված քաղաքական ու հասարակական տարբեր հարցերի։ Հայաստանից բացի նա իր ներկայացումներով հանդես է գալիս Հայկական Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր։

Այսօր` փետրվարի 27-ին, դերասան, սցենարիստ, պարոդիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

2012 թվականին Երևանում ներկայացրել է իր նոր՝ «Պարոնայք 50-50» համերգային ծրագիրը:

2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: