«Օսկար» 2019-ին Լեդի Գագան կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր ադամանդով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է

«Օսկար» 2019-ին Լեդի Գագան կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր ադամանդով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է.

«Օսկար» 2019-ին Լեդի Գագան կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր ադամանդով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է

Երգչուհի Լեդի Գագան «Օսկար» մրցանակի հանձնան արարողության ընթացքում կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր աշխարհում ամենախոշոր ադամանդներից մեկով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:

«Օսկար» 2019-ին Լեդի Գագան կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր ադամանդով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է

Ադամանդը պատկանում է Tiffany & Co ընկերությանը եւ ամենամեծ դեղին ադամանդներից մեկն է աշխարհում: Թանկարժեք քարը 1877 թվականին հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում եւ կշռում էր մոտավորապես 288 կարատ, մեկ տարի անց այն ձեռք է բերել ոսկերչական ընկերության հիմնադիր Չառլզ Թիֆանին: Նույն տարում մշակումից հետո Թիֆանիի ադամանդն ստացել է 82 նիստ եւ կշռել 128,54 կարատ: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, վերջին անգամ ադամանդը կրել է Օդրի Հեփբյոռնը 1961 թվականին «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի գովազդային նկարահանման համար: Ոչ մի աստղ այդ զարդով չի հայտնվել պարգեւների հանձնմանը, բրենդը բացառություն է արել Լեդին Գագայի համար:

«Օսկար» 2019-ին Լեդի Գագան կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր ադամանդով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է

Ինչպես նշում է հեռուստաալիքը, մանյակի ստեղծումն ավելի քան մեկ տարի է պահանջել եւ բաղկացած է 481 քարից: Երգչուհին հայտնվել է Alexander McQueen-ի երկար սեւ զգեստով եւ մանյակը համալրել է վառ դեղին ու սպիտակ ադամանդներով զարդարված ականջօղերով՝ Tiffany-ի 2019 թվականի հատուկ հավաքածուից: Լեդի Գագան «Օսկար» է նվաճել «Աստղը ծնվեց» ֆիլմի Shallow երգի համար, երգչուհին երրորդ անգամ էր անվանակարգվել «Օսկար»-ի, բայց պարգեւն ստացել է առաջին անգամ: «Օսկար»-ի հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ի երեկոյան Լոս Անջելեսում եւ հեռարձակվել է ABC հեռուստաալիքի կողմից:

Աղբյուր` blog.168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: