Աղոթք երեքշաբթի օրվա.  Ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս.

Աղոթք երեքշաբթի օրվա.  Ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս.

Աղոթք երեքշաբթի օրվա.  Ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս.

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով
ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին, և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանի թույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն և մարմնին:
Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից, նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս
հավիտենից. ամեն:

(գրաբար)

Վերին վայելչութեանցդ վերանորոգող եւ ստորնայնոցս ստեղծող՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր անբաւութեան ջուրցն ժողովիլ ի ժողովս իւրեանց, յորում երեւեցաւ ցամաքն հանդերձ բարեբողբոջ բուսաւք եւ տնկաւք, եւ ծառաւք եւ ծաղկաւք, եւ ամենայն բարի պտղաւք յազգս իւրեանց, անկանիմ առաջի քո եւ խնդրեմ ի քէն՝ թարշամեալս մեղաւք ի հոգւոյ ծաղկանցն եւ անպտուղս ի բարի արգասեացն, հայեա՛ց, Տէ՛ր, ի ստեղծուածս անմեղ մատանցդ, եւ զգործս անարատ ձեռացդ մի՛ անտես առներ, այլ նախախնամական սիրովդ խնայեա՛ ի խախտեալս եւ ի տարակուսեալս մեղաւք, զի նետք նենգաւորին խոցոտեցին զիս, եւ հարան յիս փուշք բանսարկուին, վիրաւորեաց զիս վիշապն ահագին, եւ թոյնք մահաբեր գազանին թափեցան ի վերայ իմ. չի՛ք ուստեք փրկութիւն, եւ ո՛չ գոյ բժշկութիւն հոգւոյ եւ մարմնոյ իմոյ: Արդ, հայցեմ ամենամեղս յամենազաւր տէրութենէդ, բժշկեա՛ զբեկեալ սիրտս եւ պատեա՛, մարդասէր Տէր, զկարեվէրս. եւ որպէս այսաւր որոշեցեր զջուրն ի ցամաքէն, նոյնպէս որոշեա՛ յինէն զամենայն անաւրէնութիւնս իմ, եւ արժանի արա՛ երկնից արքայութեանդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հովհաննես Գառնեցու Աղոթքները:

Աղբյուր`ter-hambardzum.net  

Понравилась статья? Поделиться с друзьями: