Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ

«Ոչ բոլորն են սրիկա…». ասաց նա ֆաշիստ սպային՝ 200 երեխաների հետ մտնելով գազային խցիկ

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ

Յանուշ Կորչակը լեհ մանկավարժ է, գրող, բժիշկ, որը երիցս հրաժարվել է փրկել իր կյանքը: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Յանուշը որոշում ընդունեց չարտագաղթել Լեհաստանի օկուպացիայից առաջ, որ չթողնի «Որբերի տունը»
բախտի քմահաճույքին՝ ֆաշիստների հետ պատերազմի նախօրեին: Երկրորդ անգամ նա հրաժարվեց փրկվելուց, երբ չհամաձայնեց փախչել վարշավյան գետտոյից:

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ

Իսկ երրորդ անգամ, երբ արդեն «Որբերի տան» բոլոր բնակիչներին բարձրացրին գնացք, որ ուղարկեն ճամբար, Կորչակին մոտեցավ ֆաշիստ, ՍՍական մի սպա և հարցրեց.
— Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ այդ գիրքը փոքր ժամանակ: Լավ գիրք է: Դուք կարող եք ազատվել:
— Իսկ երեխանե՞րը:
— Երեխաները կգնան, բայց դուք կարող եք լքել վագոնը:
— Սխալվում եք: Չե՛մ կարող: Ո՛չ բոլոր մարդիկ են սրիկա…

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ

Եվ մի քանի օրից Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարում Կորչակը մյուս 200 երեխաների հետ մտավ գազային խցիկ: Մահվան ճանապարհին Կորչակն իր գրկին տանում էր երկու երեխաների և բոլորովին ոչինչ չկասկածող այդ փոքրիկներին նա հեքիաթ էր պատմում: Ըստ էության այսքանը բավարար է ճանաչելու համար մեծագույն մանկավարժին և Մարդուն:

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ

Սակայն բացի զարմանահրաշ այս մարդու և հումանիստի մասին հոգեցունց պատմությունից, նրա թողած գրական ժառանգությունից, մեզ հասել է 10 պատգամ, որոնցով մանկավարժը խորհուրդ է տալիս առաջնորդվել երեխաներին դաստիարակելիս: Մի՛ ակնկալիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ուզում ես, որ լինի։ Օգնի՛ր, որ նա դառնա ոչ թե քեզ նման, այլ՝ իր։ Մի՛ պահանջիր երեխայից, որ վարձահատույց լինի քեզ այն ամենի համար, ինչ դու տվել ես նրան։ Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա երախտահատույց լինել քեզ։ Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշն էլ՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է։

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ
Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որ ծերության ժամանակ չճաշակես դառը պտուղները, քանի որ ինչ ցանես, այն էլ կհնձես։ Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից։ Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով և համոզված եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, անգամ գուցե ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի։
Մի՛ նվաստացրու։ Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները՝ երեխաների հետ հանդիպումներն են։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք նրանց. մենք երբեք չենք կարող իմանալ, թե, հանձին այդ երեխայի, ում ենք հանդիպում։
Մի՛ տանջիր քեզ, եթե ինչ-որ բան չես կարողանում անել երեխայիդ համար։ Հիշիր, որ երեխայի համար բավարար չափով արված չէ այն ժամանակ, երբ ամեն հնարավորը արված չէ: Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ամբողջ կյանքը: Նա միայն մարմնի և արյան պտուղ չէ։ Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ր և զարգացրո՛ւ ստեղծագործական կրակը։ Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որում պետք է աճեցնել ոչ թե «մեր», «իմ» երեխան, այլ՝ հոգին, որը տրվել է մեզ պահպանելու համար:
Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխայի նկատմամբ։
Սիրի՛ր քո երեխային անկախ ամեն ինչից՝ անտաղանդ, ձախորդ թե հասուն։ Շփվիր նրա հետ ուրախությամբ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է։

Աղբյուր` hayinfo.info

Понравилась статья? Поделиться с друзьями: