Հուզիչ պատմություն մոր, դստեր և խնձորի մասին.

Հուզիչ պատմություն մոր, դստեր և խնձորի մասին.

Հուզիչ պատմություն մոր, դստեր և խնձորի մասին.Փոքրիկ սիրունիկ աղջիկը երկու խնձոր էր պահել ձեռքերի մեջ: Մայրը ժպտալով մոտեցավ և իր գեղեցկուհուն հարցրեց.

-Սիրելիս, դու կտա՞ս մայրիկին քո խնձորներից մեկը:

Աղջիկը մի քանի վայրկեան  լուռ նայեց մայրիկին, մտածեց ու հանկարծ կծեց սկզբում առաջին, հետո անմիջապես երկրորդ խնձորը:

Մայրը զգաց, թե ինչպես դեմքի ժպիտը սառեց, բայց չցանկացավ, որ աղջիկը նկատի իր հիասթափությունը: նա տխրեց, որ իր աղջիկը չցանկացավ իր հետ կիսել խնձորները: Եվ հանկարծ աղջիկը մեկնեց կծած խնձորներից մեկը և ասաց.

_Մայրիկ, վերցրու այս մեկը, այն ավելի համեղ է…

Անկախ այն բանից, ով եք դուք, ինչքան  խելացի և փորձատու մարդ եք, երբեք մի շտապեք դատել մարդկանց. Թույլ տվեք, որ նրանք արտահայտվեն, այն ինչ դուք տեսնում եք, կարող է շատ խաբուսիկ լինել: Միշտ դիմացինին լսեք մինչև վերջ, հետո նոր հետևություններ արեք:

Մարդիկ մի դադարեք սիրել իրար…

Понравилась статья? Поделиться с друзьями: