Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն  է. Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Այսօր` փետրվարի 22-ին, Խորհրդային հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995) Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: նա ծնվել է  1938թ., Լենինականում (այժմ՝ Գյումրի):

Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։

Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։

Փելեշյանի ամենահայտնի ֆիլմն է «Տարվա եղանակները», որը փայլուն նկարել էր օպերատոր Միքայել Վարդանովը. Փելեշյանի սցենարով Վարդանովը նաև բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը.

Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն  է. Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը», մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։

Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:

1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն  է. Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսոր-վավերագրողին։

Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն  է. Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Փելեշյանը մի առիթով ասել է.

-Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ մոտեցում` ինձ պատկերի միացումը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելը:

Հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն իրար մեջ ավելի ուժեղ են խոսում եւ ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ. դա է մեխանիզմը:

Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ նրանք երկար են ապրում:  Սիրում եմ ամերիկյան, ռուսական եւ չինական կինեմատոգրաֆիան:

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայր»-ը, Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոն»-ը եւ Չինգի «Չինական ուրվականների պատմությունը» գլխավորում են իմ սիրած կինոների ցանկը: Մի վախեցեք ոչ մի բանից, իսկ առաջին ֆիլմի մեջ ներդրեք ամեն ինչ, դա՛ է որոշելու ձեր ապագան:

Նա պարգևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոցի (1996թ.) շքանշանով, իսկ 2006թ.-ին արժանացել է «Փարաջանովյան Թալեր» («Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների:

Понравилась статья? Поделиться с друзьями: