Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ եւ պարզապես մեծ սրտի տեր մարդ.

Հայտնի օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել և գրառում է կատարել դիզայներ, «Chanel» նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդի հետ, որի մահվան լուրը տարածվեց երեկ:
Հանգչիր խաղաղությամբ սիրելի Karl Lagerfeld…
հեռացավ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խորը, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ:
Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…