Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք. Նիկոլ Փաշինյան

Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք. Նիկոլ Փաշինյան.

Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք. Նիկոլ Փաշինյան

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում տրվեց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Այսօր միջոցառումների պաշտոնական մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բանաստեղծի կարևորագույն ուղերձներից մեկը։

«Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, մենք այս կողմում էլ ունենք Արարատ։ Այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, այդ Արարատը Դսեղում ու Լոռվա մարզում է։ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին։ Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները։

Կյանքն ամեն վայրկյան փորձել է սպանել, կոտրել ու ցածրացնել նրան։ Այս ամենը ծանրացել է այդ մարդու ուսերին, բայց նա չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին։

Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց։ Ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր։ Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը։ Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր։

Թումանյանն ասում էր. «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած»։ Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք»,- ասաց նա։

Աղբյուր` 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: