Շատ օգտակար խորհուրդներ, թե ինչպես ազատվել ձեր հագուստի նույնիսկ ամենադժվար մաքրվող
եւ հին բծերից.
Մի շտապեք դեն նետել ձեր սիրելի հագուստը, ամեն ինչ դեռ կարելի է վերականգնել. Աներերևակայելի օգտակար խորհուրդներ, թե ինչպես կարելի է ազատվել ամենադժվար մաքրվող հագուստի բծերից
Այս հոդվածը օգտակար է յուրաքանչյուր աղջկա և կնոջ համար, քանզի մեզ բոլորիս հետ էլ պատահել է, երբ մենք հրաժարվել ենք մեզ համար սիրելի իրերից միայն բծի համար,որից չենք կարողացել ազատվել: Այսօր ամեն ինչ կփոխվի:
Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս աներեւակայելի օգտակար խորհուրդներին, թե ինչպես կարելի է ազատվել տարբեր տեսակի բծերից: Նրանք կօգնեն ձեզ պահել ձեր հագուստը մաքուր եւ դուք կարող եք այն դեռ երկար ժամանակ կրել: Ինչքան գեղեցիկ և սիրելի հագուստներ ենք դեն նետել չմաքրվող բծերի պատճառով: Որպեսզի դա այլևս տեղի չունենա կարդացեք ներքևում գրված խորհուրդները:
Ինչպես հանել հագուստի վրայի բծերը. Օգտակար խորհուրդներ
Սպասք լվանալու հեղուկ.
Դուք վայելում եք պաղպաղակը, այն սկսում է հալվել, եւ դուք հանկարծ նկատում եք բիծը ձեր
հագուստի վրա: Մի անհանգստացեք: Ամառային դեսերտի այդ բիծը մաքրելու համար կատարեք
հետևյալը. 10 րոպե սառը ջրի մեջ դնել հագուստը, ավելացնել աման լվանալու հեղուկը, այնուհետև լվանալ:
Ամոնիակ — Նաշադիրի սպիրտ.
Բնության գրկում հանգստից հետո միշտ էլ տուժում է հագուստը, երբ հագուստի վրայի մեծ բիծը
հիշեցնում է վերջերս կերած խորովածը: Այդ հետքը կարելիէ մաքրել ամոնիակով:
Ասպիրին.
Լվանալ քրտինքը օգնում է ասպիրինը: Լցնել մի բաժակ տաք ջրի մեջ 4 մանրացված հաբ:
Խոնավեցնել հագուստը այս լուծույթով եւ թողնել 2 ժամ, ապա լվանալ:
Կիտրոնի հյութ.
Եթե խառնել 1 լիտր կաթ եւ 2 թեյի գտալ կիտրոնի հյութ, ապա կստացվի հիանալի նյութ, որը
կմաքրի հատապտուղներից առաջացաց բծերը: Հագուստը թողնել այս հեղուկի մեջ 2 ժամ, ապա
լվանալ եւ լվանալ: Այս բաղադրիչը կօգնի ձեզ ազատվել ազնվամորիի, հապալասիի, խաղողի եւ այլ մրգերի հետքերից,
ինչպես նաեւ շոկոլադի թողած հետքից:Կիտրոնի հյութը, խառնել քացախի հետ 1: 1 հարաբերակցությամբ: Խառնուրդը քսել բծերի վրա:
Սափրվելու փրփուր.
Անձամբ ես ինքս ինձ համար զարմանալի բան հայտնաբերեցի, որն ի վերջո օգնեց ազատվել կրեմի և կոսմետիկայի խորը բծերից: Ես չգիտեի, թե ինչ անել նրանց հետ, բայց պարզվեց, որ դա շատ հեշտ է: Անհրաժեշտ է ընդամենը 20 րոպե, եւ սովորական սափրվելու փրփուր եւ տոնային կրեմի հետքը կանհետանա:
Նման պարզ խորհուրդները օգտակար կլինեն ցանկացած տնային տնտեսուհու:
Աղբյուր` armpost.net