Տիգրան Գեւորգյան. Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող

Տիգրան Գեւորգյան. Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող.

Տիգրան Գեւորգյան. Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող

«32 ատամ»-ից, «Վիտամին» ակումբից ու «Շանթ»-ի այլ նախագծերից հայտնի Տիգրան Գեւորգյանը հայկական հեռուստաեթերից բացակայում է արդեն ավելի քան երեք տարի: Եթե հումորիստ-դերասանի ընկերները «Վիտամին»-ից հետո շարունակեցին ներկայանալ հումորային ու երաժշտական այլ նախագծերով, ապա նա եթերում էլ չհայտնվեց: Տիգրանն առաջինը BRAVO.am-ի հետ է կիսվել երկրից գնալու, վերադարձի, հայկական եթերում ավելացած «18+»-ի ու սպասվող նոր նախագծի մասին:

-Ինչո՞ւ որոշեցիք գնալ Հայաստանից:

— Կապված էր երկրի տնտեսական վիճակի հետ: 2014 թվականին հայկական հեռուստաընկերություններում ֆինանսական տեսանկյունից անկումային շրջան էր, ինչն էլ իր ազդեցությունն ունեցավ ինչպես մեր, այնպես էլ մյուս բոլոր նախագծերի վրա: Եվ այդ ընթացքում արտերկրից ինձ առաջարկ եղավ, քանի որ առաջարկն էլ կապված էր հենց իմ բնագավառի հետ, ճիշտ համարեցի մեկնել եւ զբաղվել այդ գործով՝ գովազդային հոլովակների նկարահանումներ, կորպորատիվներ վարել:

Տիգրան Գեւորգյան. Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող

-Ձեր ակումբակից ընկերները շարունակեցին մնալ հեռուստատեսային դաշտում՝ զբաղվելով պրոդյուսերությամբ, ներկայացան նոր նախագծերով: Ի՞նչը Ձեզ խանգարեց: 
— Ես էլ եմ ինձ հարց տալիս՝ ինչու որոշեցի գնալ, ինչու չմնացի, եւ դժվարանում եմ պատասխանել: Երեւի ուղղակի հեշտ տարբերակն ընտրեցի: Եղավ առաջարկը, չկային այլ առաջարկներ, ու այդ ժամանակ իրոք շատ ծանր էր. մեզնից ոչ ոք աշխատանք չուներ եւ բոլորիս մոտ էլ դադար էր՝ թե՛ Վաչեի, թե՛ Արամի, թե՛ Գարիկի: Ինձ ճիշտ ժամանակին եղավ նույն իմ ոլորտի հետ կապ ունեցող առաջարկ, համաձայնեցի ու գնացի:

Ավելի ուշ Վաչեն իր «Քարե դարդն» արեց, հետո, իհարկե, շատ լավ էր, որ «Քարե դարդ»-ին փոխարինեց «Ոսկե դպրոց» սիթքոմը, որն իրոք հաջողություն ունեցավ, եւ ես էլ նայում ուրախանում էի, որովհետեւ վատ չէր: Արամն ու Գարիկը նոր նախագծով հանդես եկան, գուցե ես էլ այստեղ լինեի ու փորձեի ինչ-որ նախագծով ներկայանալ՝ բզբզալ, բայց քանի որ շուտ բզբզացի ու գնացի, այսպես ստացվեց: Իհարկե, երբեք ուշ չէ նորից սկսելու համար, անգամ եթե 120 տարեկան լինես: Հիմա եկել եմ ու նորից կսկսեմ:

Տիգրան Գեւորգյան. Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող

-Վերադարձի որոշումը Ձե՞րն էր, թե՞ առաջարկ եղավ:
-Որոշումն իմն է:

-Կա՞ նոր նախագիծ, որում Ձեզ տեսնելու ենք: 
-Նախագիծ կա, որը հումորային չի լինի, բայց բնույթն այնպիսին է, որ հնարավոր է՝ հումորային շատ փոքրիկ հատվածներ լինեն: Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող, քանի որ ընթացքի մեջ է:

-Այն, որ Ձեզ հիշում են հումորային ձեւաչափով, չի՞ խանգարի լինել արդեն ավելի լուրջ նախագծում: 
-Իհարկե, երբ մարդն էկրանին միշտ հումորային ժանրում է եղել, նրանից անընդհատ հումոր են սպասում, բայց սովորելու վրա է: Այնպես որ, մի քանի եթերից հետո կսկսեն ընդունել, որ կարող է եւ հումոր չլինել: Եվ հետո, գալիս է մի տարիք, շատերն ինձ կարող են սխալ համարել, մի կարգավիճակ, երբ արդեն էլ հումորային նախագծով ներկայանալը գուցե եւ չնայվի: Սա ես իմ խառնվածքը հաշվի առնելով եմ ասում: Հիմա եթե հումորային նախագծի առաջարկ լինի, շատ երկար կմտածեմ՝ ինչպես է հնարավոր ներկայանալ, հետո ինչ կլինի:

-Երեք տարի հեռուստատեսային ոլորտում չեք եղել: Հիմա կողքից նայելով՝ ի՞նչ կարծիք ունեք: Շա՞տ բան է փոխվել: 
-Մեր ժամանակ եղավ պիկ շրջան, երբ հեռուստաընկերությունները շատ գումարներ էին ծախսում, մրցակցում էին, թե որն ավելի լավ ու հետաքրքիր նախագծով կներկայանա, հետո եկավ անկումային այդ շրջանը, եւ հիմա կրկին թափ են հավաքում: Բայց հիմա հումորային հաղորդումներն ավելի վուլգար են դարձել եւ տանում են դեպի «18+»: Հնարավոր է՝ ես հնացել եմ, հետ եմ մնացել ինչ-որ բանից, բայց ամեն դեպքում հեռուստատեսությունն ունի կրթելու գործառույթ: Գուցե մենք էլ ենք ժամանակին արել նման հումոր, որը ես այն ժամանակ չեմ նկատել, հիմա եմ նկատում… Մի բան հաստատ է՝ հիմա դաշտն ավելի ազատ է, քան մեր ժամանակ, եւ կարող են դա օգտագործել եւ ծիծաղելու ավելի կիրթ թեմաներ առաջարկել: «18+»-ը շատացել է հումորում, շատ-շատ է: Բայց կա ակտիվություն, ինչը շատ լավ է եւ պետք է ուղղակի մի փոքր հսկել այդ ակտիվությունը, որ ճիշտ ուղղությամբ գնա:

Տիգրան Գեւորգյան. Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող

-Ձեզ շատերը կհիշեն նաեւ թատրոնից. բեմ վերադառնալու մտադրություն կա՞:
-Թատրոնը հիմա դարձել է հոբբի: Թատրոնով զբաղվում են այն մարդիկ, որոնք նվիրյալ են եւ իրենց ֆինանսները բավարարում են միայն դրանով զբաղվելու համար, կամ էլ վերաբերվում են որպես հոբբիի եւ ունեն եկամտի այլ աղբյուր: Թատրոնը շատ ժամանակատար է, բայց դրանով քիչ գումար ես աշխատում: Դեռ տարիներ առաջ, երբ խաղում էի ներկայացումներում, եղավ ընտրություն հեռուստատեսային դաշտի եւ թատրոնի միջեւ, ու ես, շատ սիրելով թատրոնն, ամեն դեպքում, ընտրեցի հեռուստատեսությունը: Մեր երկրում դեռ չենք հասել այն մակարդակին, որ դերասանը, զբաղված լինելով միայն թատրոնում, կարողանա ֆինանսապես իրեն լավ զգալ:

Տիգրան Գեւորգյան. Նորից կլինեմ եթերում, իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ, այդ մասով դեռ փակագծերը բացել չեմ կարող

Աղբյուր` bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: