Հաջորդն ի՞նչ ենք բերելու դնենք քթների տակ` Մասիս սարը, Անին ու Վանը, թե՞ Եգիպտական բուրգերն ու Լուվրը…

Հաջորդն ի՞նչ ենք բերելու դնենք քթների տակ` Մասիս սարը, Անին ու Վանը, թե՞ Եգիպտական բուրգերն ու Լուվրը…

Օպերային երգչուհի Լուսինե Ազարյանը անդրադառնալով թանգարաններց դպրոցներ կտավներ տանելու որոշմանը` իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել`

Հաջորդն ի՞նչ ենք բերելու դնենք քթների տակ` Մասիս սարը, Անին ու Վանը, թե՞ Եգիպտական բուրգերն ու Լուվրը...

Արթնացրեք ինձ, կամ կրակեք չտանջվեմ……………… 😕
Հազվադեպ եմ արձագանքում, բայց բաներ կան, որ չի լինում հանգստություն և ադեկվատություն պահպանել…….
Իսկ չի լինի՞ ոչ հատուկ ավտոբուսներով հեռավոր տեղերից դպրոցականներին բերենք թանգարաններ, Երևանյան դպրոցներն էլ սեփական մարմնի շարժումներ կատարելով հասնեն թանգարան… Իմ երեխաներն ու ես կարծես երբեք չենք ալարել թանգարան գնանք ինչպես վստահ եմ բոլոր ադեկվատ ընտանիքներում:
Հաջորդն ի՞նչ ենք բերելու դնենք քթների տակ, որ հանկարծ չսովորեցնենք մեր երեխաներին թանգարան այցելելու մշակույթը` Մասիս սարը, Անին ու Վանը, թե՞ Եգիպտական բուրգերն ու Լուվրը…
Իբր թանգարանների ներսում արդեն բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են, հիմա էլ պտտվենք…
Եվ, դա ՄԵՐ սեփականությունն է, ՄԵՐ ժողովրդի և երկրի, հիշեցնեմ!!!!!!!!! Դուք էլ այդ ամենը ՄԵԶ համար պահպանելու համար եք նշանակված!!!
ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՔ, սա շոու չէ! Իսկ եթե չեք կողմնորոշվում ինչն է խիստ հրատապ, ինչը աբսուրդ, կանչեք ամեն ոլորտից կոմպետենտ մարդկանց` սրտանց սիրով կիսվենք գիտելիքներով, նպաստենք, օգնենք միասին կարևոր խնդիրները առաջ բերել և լուծել:

Понравилась статья? Поделиться с друзьями: