Շնորհակալ եմ տեր Աստված

Ես վախենում էի կնոջս ասել ճշմարտությունը, վախենում էի կորցնել նրան, բայց պարզվեց, որ աշխարհի
ամենաերջանիկ տղամարդն եմ, շնորհակալություն տեր Աստված

Շնորհակալ եմ տեր Աստված

Ես վեց ամիս է ամուսնացած եմ և երջանիկ եմ կնոջս հետ: Սակայն մի միտք շարունակ տանջում էր ինձ: Ես վախենում էի պատմել անցյալիս մասին, մտավախություն ունեի, որ եթե իմանա ճշմարտությունը կհեռանա ինձանից: Այդ երկրորդ բաժանմանը չէի դիմանա: Ես որդի ունեմ: Որդուս մոր հետհանդիպում էինք շուրջ 2 տարի, ես ամբողջ հոգով նվիրված էի նրան, կարծում էի, որ փոխադարձ է, ապագայի պլաններ էինք կառուցում: Մեր բուռնսիրո արդյունքում նա հղիացավ: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի: Հղիության լուրը ինձ հայտնելուց հետո հանկարծ մի օր նա անհետացավ, ոչ
մի տեղ չէի կարողանում նրան գտնել: Ու մեկ շաբաթ անց զանգահարեց, ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ, և խնդրում է չխանգարել իրեն մեր երեխայի համար ապահով ապագա կառուցելու գործում: Իմ բոլոր հորդորներին նա պատասխանեց. «Իսկ դու ի՞նչ ես տալու մեր երեխային, դու հազիվ հացի փող ես վաստակում, իսկ այս տղամարդը նրան կապահովի ամեն ինչով ու երջանիկ կդարձնի»:

Դրանից հետո ես նրանից այլևս ոչ մի լուր չստացա: Թե ինչ ապրումներ ունեցա այդ տարիների ընթացքում, դա միայն աստված գիտի: Բայց կյանքը շարունակվում է, ու մի գեղեցիկ օր ես հանդիպեցի կնոջս: Մի որոշ ժամանակ հանդիպեցինք, որոշեցինք ընտանիք կազմել: Եվ ահա վեց ամիս է ինչ ապրում ենք ուրախ ու երջանիկ: Մի քանի օր առաջ անծանոթ համարից զանգ եկավ հեռախոսիս: Պարզվեց նախկին ընկերուհիս է:
— Բարև, Լևոն, ես եմ,- լսվեց նրա ձայնը, — ես Երևանում եմ, ցանկանում եմ հանդիպել, գիտեմ, որ ինձ տեսնել չես ուզում, բայց կարծում եմ դեմ չես լինի հանդիպել որդուդ հետ:
Շունչս կտրվեց, ես ծնված օրվանից չէի տեսել որդուս, սիրտս արագ խփեց:
— Ասա, որտե՞ղ և ե՞րբ:
Մենք պայմանավորվեցինք, անկեղծ ասած նրան տեսնել չէի ուզում, բայց որդուս ուզում էի գրկել վայրկյան առաջ:
Գնացի պայմանավորված վայրը: Մտա սրճարան ու ուրախությունից քիչ մնաց գժվեի, տեսա որդուս: Բայց վախեցա նրան գրկել, չէ որ նա ինձ չէր ճանաչում:
— Բարև Ինգա, — ասացի , բայց հայացքս չէի կտրում որդուցս, — փոքրիկ արի ծանոթնանք, ես …
— Դու իմ պապան ես, ես գիտեմ, տեսել եմ քո նկարը, — ասաց նա:
Ես գրկեցի նրան, համբույրներով ծածկեցի նրա ողջ դեմքը, ու զգացի, որ նա էլ ինձ գրկեց ու գլուխը դրեց ուսիս:
— Չզարմանաս, — ասաց Ինգան, — բայց որդուդ քեզ եմ հանձնում, — սրանից հետո նա քեզ մոտ է ապրելու: Ես ու ամուսինս մեկնում ենք Ավստրալիա, նա հրաժավում է երեխային վերցնել, ինձ առաջարկեց նրան թողնել ծնողներիս մոտ կամ մանկատուն հանձնել: Խնդրում եմ ինձ ոչինչ չասես, ես շատ ուշ հասկացա թե ինչ սխալ եմ գործել, ուզում էի, որ մեր երեխան հարուստ ու ապահովված լինի, բայց …

Ես որդուս ձեռքը բռնած գնացի տուն: Մտածում էի, ինչպես բացատրեմ կնոջս, բացի այդ ես ու որդիս իրար գրեթե չէին ճանաչում: Մայրը ասաց, որ նրա իրերի մեջ նա գրություն կա, որտեղ ասվում էր, թե երեխան ինչ է սիրում ուտել, անել, ինչ նախասիրություններ ունի, պոլիկլինիկայի թղթերը: Երեկոյան աշխատանքից կինս վերադարձավ ու ես սպասում էի, որ տանը հիմա ռումբ կպայթի, չէ որ ես նրան խաբել էի, թաքցրել էի որդի ունենալու փաստը:
Երբ կինս ներս մտավ, Տիգրանը վազեց նրան ընդառաջ, վերցրեց ձեռքի տոպրակներն ու տարավ խոհանոց:
— Պարզվում է հյուր ունենք, և ո՞վ այս հրաշքը, — հարցրեց կինս:
— Նա հյուր չէ, նա իմ որդին է, — ասացի ես ուղիղ նայելով նրա աչքերի մեջ:
— Ի՞նչ, ինչ ասացի՞ր, դու կատակ ես անում, ինչո՞ւ ես այդ մասին ոչինչ չգիտեի և նոր եմ իմանում:
— Որովհետև վախենում էի, որ կկորցնեմ քեզ, ես ինքս էլ այսօր եմ նրան տեսել:
Ու պատմեցի ողջ եղելությունը: Լուսինեն մի պահ լռեց ու ասաց.
— Սիրելիս, ես այդքան հիմար չեմ, որ անցյալում եղածի համար խանդեմ, բացի այդ, եթե այդ կինը քեզանից չհեռանար, դու այսօր իմ կողքին չէիր լինի, երեխան էլ ոչ մի բանում մեղավոր չէ — ու հետո ժպտալով ասաց, — մի մտածիր, ես նրա համար լավ մայր կլինեմ:
Շնորհակալ եմ տեր Աստված:

Աղբյուր` goodinfo-24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: