Աղոթք պահպանության համար. Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը

Աղոթք պահպանության համար. Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը.

Աղոթք պահպանության համար. Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:

Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու. Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու. Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու. Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու. Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն. Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Ներսես Շնորհալի

Աղբյուր` ter-hambardzum.net

Понравилась статья? Поделиться с друзьями: